Posted in մոլորակ

Տաս փաստ մոլորկի մասին

1. Մեկ օրը Վեներայի վրա ավելի երկար է, քան մեկ տարին Երկրի վրա:

2. Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է՝ նրանք մի փոքր սխալվում են: Իրականում այն սեղմված սֆերոիդի տեսք ունի՝ այսինքն գունդ, որը վերևից և ներքևից մի փոքր սեղմված է:

3.Եթե հնարավոր լիներ գոլորշիացնել Երկիր մոլորակի բոլոր ծովերի և օվկիանոսների ջրերը, ապա դրա տակ մնացած աղի քանակությամբ հնարավոր կլիներ ամբողջ մոլորակը հավասարաչափ ծածկել 150 մետրանոց աղի շերտով:

4.Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է՝ նրանք մի փոքր սխալվում են: Իրականում այն սեղմված սֆերոիդի տեսք ունի՝ այսինքն գունդ, որը վերևից և ներքևից մի փոքր սեղմված է:

5.Ամեն տարի Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում մոտ մեկ միլիոն երկրաշարժ: Բարեբախտաբար դրանց մեծ մասը այնքան թույլ են, որ նույնիսկ չեն գրանցվում գերճշգրիտ չափիչ սարքերով:

6. Շատերը գտնում են, որ Երկիր մոլորակի ամենաշոգ վայրը՝ Կալիֆորնիայում գտնվող Մահվան Արահետն է: Իրականում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Լիբիայում 1922թ. սեպտեմբերի 22-ին: Այն ժամանակ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել էր մինչև 57.8 աստիճան ըստ Ցելսիուսի:

7. Ամեն օր Երկիր մոլորակի վրա է թափվում մոտ 100 տոննա տիեզերական փոշի:

8. Երկիր մոլորակը գտնվում է Արեգակից մոտ 150 միլիոն կմ-ի վրա: Արևի լույսը մեր մոլորակին է հասնում ընդամենը 8 րոպե 19 վայրկյանում:

9.Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 70%-ը, սակայն մարդիկ առայժմ ուսումնասիրել են դրանց միայն 5%-ը: Օվկիանոսի մնացած 95%-ը մարդը դեռ չի տեսել:

10.Ըստ գիտնականների՝ Երկիր մոլորակը 4.54 միլիարդ տարեկան է:

Leave a comment