1.պանդեմիա, որը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում:
2.Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։
3.ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը (ՍԱՐՍ) և միջինարևելյան շնչառական համախտանիշը:
4.«Coronavirus» բառը առաջացել է լատիներեն «corona» բառից, որը թարգմանաբար նշանակում է թագ: Էլեկտրոնային մանրադիտակով նայելիս՝ վիրուսն արևային թագի պատկեր ունի:
5.Այս վիրուսները սկզբնապես կենդանիների և մարդկանց միջև են տարածվել: Նշվում է, որ ՍԱՐՍ–ը մարդկանց կատուներից է փոխանցվել, իսկ ՄԵՐՍ-ը՝ ուղտերից:
6.Կենդանիների շրջանում հանդիպում են որոշ տեսակի կորոնավիրուսներ, որոնք սակայն մարդկանց չեն փոխանցվում:
7.Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:
8.Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում:
9.Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։
10.վարաքից պաշտպանվելու համար պետք է կանոնավոր լվանալ ձեռքերը և օգտագործել ախտահանիչ միջոցներ:



