Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
– Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:
- Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
- Առակը նրա մասին էր, որ հավը չիմանալով որ Մեղուն մեղր է շինում, ինքն իրեն էր գովում, ասելով որ ամեն օր մեկ ձու է ածում։ Առակն ինձ սովորեցրեց այն որ, եթե ինչ որ փոքրիկ գործ են անում պետք չէ բոլորի մոտ գլուխ գովել իբրև թէ իրենք շատ մեծ գործ արեցին։
2.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։
Իմ շրջապատում այդպիսի մարդիկ դեռ չկան։
3․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։
ՇՈՒՆՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ
Մի անգամ շունը հանդիպում է մրջյունին և ծիծաղում նրա վրա ու ասում, դ՛ու ինձանից շատ փոքր ես։ Մռջյունը պատասխանում է. – Ես միգուցե փոքր եմ, բայց բոլորից շատ եմ աշխատում։ Իսկ դու միայն հաչում ես մարդկանց վրա։ Շունը ասաց. – Ես միայն չեմ հաչում, ես նաև ամենահավատարիմ կենդանին եմ, և պաշտպանում եմ իմ տիրոջը։