Posted in Առցանց ուսուցում, նախագիծ

Հյուր էի գնացել Էմիլի Ներսիսյանի բլոգ

Էմիլիի բլոգից հավանեցի <<Իմ մայրիկը>>, ինձ դուր եկավ այն թէ նա ինչքան է սիրում և կարոտում իր մայրիկին: Նա ուզում էր հայտհնի դառնալ:

Ես մայրիկիս շատ եմ կարոտում, քանի որ նա շատ զբաղված է լինում բոլոր օրերին։ Նա արձակուրդ ու ազատ ժամանակ գրեթե չունի։

Մայրիկս լրագրող է, նա նաև լրատվամիջոցի ղեկավար է, և ես փորձում եմ հասկանալ, որ նա ամեն օր, ամեն ժամ պետք է աշխատի։ Բայց միևնույն է, շատ եմ կարոտում նրան։

Եւ երբ մի քիչ ժամանակ եմ անցկացնում նրա հետ, շատ եմ ուրախանում։

«Իմ ամենասիրած ուտելիքը դու ես, Էմիլի»,-պատասխանում է նա և կծում թուշիկներս։

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Նա ինձ համար ամենագեղեցիկ, ու ամենաուժեղ մարդն է։ Ամեն ինչ կարողանում է պատրաստել։ Իմ սիրելի փանքեյքերը պատրաստում է մի քանի րոպեում, որովհետեւ ժամանակի մեջ պիտի ամեն ինչ հասցնի։

Փետրվարին ես ու մայրիկս Աֆրիկա էինք մեկնել եւ ես շատ երջանիկ էի։ Ոչ թե որովհետև տեսա իսկական ընձուղտներ, զեբրեր, ջայլամներ ու առյուծներ, այլ որովհետև մայրիկս կողքիս էր և ես վայելում էի այն ժամանակը, որ նա ինձ հետ էր անցկացնում։

Նա շատ հոգատար է և անում է ամեն ինչ, որպեսզի մենք ոչ մի խնդիր չունենանք։ Նա ինձ շատ է սիրում և փորձում է բոլոր հարցերով օգնել ինձ ու մեծ քրոջս՝ Սոֆիին։ Ես շատ ուրախ եմ, որ հենց նա է իմ մայրիկը։ Ես շատ եմ ուզում իրեն նմանվել և նույնպես հաջողությունների հասնել։

«Մամա, ո՞նց հայտնի դառնամ»,-հաճախ հարցնում եմ ես նրան, իսկ նա ծիծաղում է։

«Գիրք կարդա, զատիկս, գիրք»,-ասում է նա։

Ես գիրք կարդալ չեմ սիրում, բայց հույս ունեմ մի օր ես էլ հայտնի կդառնամ :

Leave a comment