Posted in Բնագիտություն

Հայաստանի ամենագեղեցիկ գետերը

Արաքս գետ

Արաքս գետը Հայաստանի ամենամեծ գետն է, հաճախ կոչվում է «Մայր-Արաքս»: Գետի մասին հիշատակություն կարելի է գտնել նույնիսկ Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղ է «բնակվում» իշխան ձուկը, որը անկրկնելի համեղ է:

Արաքս

Արփա գետ

Արփան հոսում է գեղատեսիլ կիրճով` կտրուկ ժայռոտ տարածքներով և հիանալի կանաչ կղզյակներով: Արփա գետի ուղին ընկնում է Ջերմուկի ջրվեժից ոչ հեռու, Այս գետի ափերին կան մեծ թվով պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:

Արփա գետ

Դեբեդ գետ

Դեբեդը լեռնային գետ է: Դեբեդի ափերին կարող եք տեսնել մի քանի հնագույն վանքեր, որոնք այսօր պատմական հուշարձաններ են:

Դեբեդ

Որոտան գետ

Որոտանը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքս գետը: Գետի մոտակայքում կան բազմաթիվ բնական և պատմական տեսարժան վայրեր: Հետաքրքրական է բնության հրաշալիք «Սատանի կամուրջը», ինչպես նաև վեհաշուք Շաքիի ջրվեժը:

Որոտան գետ

Ձորագետ

Ձորագետը Դեբեդ գետի վտակն է, որի բարձրությունը 100-300 մետր է:

Ձորագետ

Հրազդան գետ

Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար գետերի ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական մասով և թափվում է Արաքս գետը:Գետի վրա կառուցվել են մի քանի կամուրջներ:

Հրազդան գետ

Ախուրյան գետ

Ախուրյանը բավականին խոշոր գետ է և զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի ամենաջրառատ գետերի ցանկում: Գետի մի կողմում գտնվում է Գյումրի քաղաքը, մյուս կողմում` Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակները:

Ախուրյան գետ

Ազատ գետ

Գեղամա լեռնաշղթայի լանջից սկիզբ առնող գեղեցիկ լեռնային գետ է: Ազատ գետի վերին մասում, գտնվում է ժայռռակերտ Գեղարդի վանքը: Ներքևի մասում, աջ ափին գտնվում է Գառնի գյուղը

Ազատ գետը

Աղստև Գետ

Աղստև գետը Կուր գետի վտակն է և սկիզբ է առնում Փամբակի լեռներից: Գետի գեղատեսիլ ափերը ծածկված են թավշյա կանաչով:

Աղստև գետ

Քասախ գետ

Քարքարոտ, բուռն գետ է, սկիզբ է առնում Արագած լեռան լանջից՝ ավելի քան 3000 մետր բարձրությունից:

Քասախ գետ

Leave a comment