Արշավի ընթացքում խարույկ վառելու համար Աստղիկը, Արմենը, Նարեկը և Նարեն գնացին փայտ հավաքելու։ Ամենաշատը հավաքեց Նարեկը, իսկ Նարեի հավաքածը ամենաքիչը չէր։ Նրանցից ո՞վ էր ամենքիչ փայտը հավաքել, եթե Աստղիկն ու Նարեն միասին հավաքել են այնքան փայտ, որքան Արմենն ու Նարեկը միասին։
Արմենը
Պապիկը յուրաքանչյուր ծոռին 1 կոնֆետ ավել տալով իր 98 կոնֆետը բաժանում է իր ծոռների և թոռների միջև։ Քանի՞ թոռ ու ծոռ ունի պապիկը, եթե նրա թոռների ու ծոռների ընդհանուր քանակը 15 է։
98:15=6(8 մնացորդ)
8:1=8 ծոռ
Բաժանելին 5 անգամ մեծ է բաժանարարից, իսկ բաժանարարաը 5 անգամ մեծ է քանորդից։ Գտիր բաժանելին։
5x5x5=125
Անահիտը գնում էր մարզադաշտ։ Նրան ընդառաջ էին գալիս 6 սովորող՝ յուրաքանչյուրի ձեռքին՝ 3-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 5-ական գնդակ։ Քանի՞ գնդակ էին տանում սովորողները մարզադաշտ։
Ոչ
Համերգին մասնակցում էին 4 աղջիկ։ Յուրաքանչյուր երգ կատարում էին նրանցից երեքը։ Ամենաշատ հանդես եկած աղջիկը կատարել է 8 երգ, իսկ ամենաքիչ հանդես եկածը՝ 5 երգ։ Քանի՞ երգ են երգել աղջիկները, եթե ամեն երգ կատարելուց հետո յուրաքանչյուրը ստացել է 1 ծաղիկ։
5+8+7+7=27
27:3=9
Երբ մայրիկը 33 տարեկան էր, Սոնան 9 տարեկան էր։ Իսկ հիմա Սոնան 2 անգամ փոքր է մայրիկից։ Քանի՞ տարեկան է Սոնան։
33-9=24
Կռահելով առաջին տողի փակագծում գրված թվի ստացման ձևը՝ ի՞նչ թիվ պետք է տեղադրել երկրորդ փակագծում։
16 (35) 54
48 (54 ) 60
48+60=108
108:2=54