Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
- Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
- Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
ցիր եկան-ցվրվել
կախ տվավ-կախեց
փախ տվավ-փախնել
քուն դրավ-քնեց
վար եկան-իջան
շող կապեց-շողաց