Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Այստեղ ասում է որ նամռոտ է:
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց–բա՛մբ։
Իսկ այս ասում է որ կայծակ է:
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն–ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Այստեղ ասում է որ արըև ընկած է ամպերի և սարերի վրա:
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ–մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Իսկ այստեղ ասում է որ մանր-մանր անձրև է գալիս և տերևներ է թափթփվում:
Հուզված առուն փախ տվավ
Սողուն–սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Այստեղ գրված է որ մշուշ էր և ուժեղ քամի:
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
ՀալեՄայրենից աշուն օր
Կյանքիս սևավոր։
Իսկ էստեղ ասում է որ աշնան վերջն է: