Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` հնում այս լիչը կոչվել է <<Գեղամա ծովակ>>: ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է, գտնվում է Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում փոխում է իր գույնը անընդհատ`շողալով ադամանդե բազմագույն գույներով: Այն հատվածներում, որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է: մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են: «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը անվանելանունը: Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչյա մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա վաղ առավոտյան արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անցկացնում էր լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր ափերում որտեղ թշնամի էր երևում: Հայկազուն հսկայի անունով է լիճը կոչվեց «Սևան»: Գոյություն ունի նաև լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն: Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ մի բլուր կար որի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և զգուշությամբ հարմարեցում տեղում։ Մի օր գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում է ջուր ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը թափվում է, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախնում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Ջուրը թափվում է, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախնում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քարանում է, իսկ ջուրը անընդհատ թափվում է գոյացնում Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը։