Հայ ժողովրդի բնօրրանը` Հայկական լեռնաշխարհը սարահարթերի, լեռների մի ամբողջություն է, որը ավելի բարձրադիր է, քան հարևան Իրանը և Փոքրասիական երկրները: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը մեծ Մասիս լեռն է 5156 մետր է: Հայաստանի նշանավոր լեռնագագաթներն են` Սիփանը, Արագածը/4090/, Փոքր Մասիսը, Կապուտջուղը, Բյուրակնը և այլն: Արարատ լեռից սկսվող Հայկական պարը լեռնաշղթան ձգվում է մինչև Արևմտյան Եփրատ գետը, Հայաստանի տարածքը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի: Հյուսիսային լեռներից սկիզբ են առնում մի շարք գետեր` Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Քուռը և Ճորոխը, շատ մեծ նշանակություն են ունեցել առավել խոշոր լճեր – Վանա, Սևան և Ուրմիա լճերը, որոնք նավարկելի են: Երկրի տնտեսության զարգացման համար, մեծ նշանակություն ունեին Արարատյան, Մուշի, Երզնկայի, Խարբերդի, Շիրակի, հայկական լեռնաշխարհի կլիման ցամաքային է, որոշ շրջաններում բարեխառն: Հայկական լեռնաշխարհն ընդգրկում էր մեծ Հայք և փոքր Հայք կազմավորումները 310.000 կմ2 և 69.000 կմ2 է, Հայաստանի տարածքը հարուստ է եղել մետաղահանքերով: