Posted in Հայրենագիտություն

Հայկական բնաշխարհ

Հայ ժողովուրդը կազմավորվել է ` Հայկական լեռնաշխարհում տարբեր ցեղերի միավորությանը, հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի առասպելներ` հայերեն և ուրիշ լեզուներով:  Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում բերված է Հայկի և Բելի առասպելը, որի համաձայն հայերի նախնի Հայկը ապստամբում է Բաբելոնի տիրակալ Բելի դեմ և հեռանալով Բաբելոնից դեպի Հայկական լեռնաշխարհ, իր գերդաստանով հաստատվում է այնտեղ, որը Հայկի անունով կոչվում է Հայք, իսկ նրա ժառանգները` հայեր:

Հայ ժողովրդի կազմավորման համար պետք էր, որ հայկական ցեղերը բարիշեին: Մ.թ.ա. 3-1 դարերում Հայկական լեռնաշխարհն ուներ բազմացեղ հայ բնակիչներ: Մ.թ.ա. 14-12 դարերում նրա հարավային և հարավ-արևմտյան մասում կային հայկական թագավորություններ: Դրանցից նշանավոր էր Հայասա պետությունը, Կումմախա մայրաքաղաքով: Նրան հարևան էր Խեթական թագավորությունը: Հայասայի արքաները պատերազմում էին խեթական պետության դեմ և մ.թ.ա. 14-րդ դարից Հայասայի արքաները մի շարք հաղթանակներ տարան խեթական պետության դեմ:

Հարևան Ասորեստանի սեպաձև արձանագրություններում հիշատակվում էր հայկական Նաիրի ցեղի մասին, Նաիրիի մեջ էր մտնում նաև Բիայնա երկիրը՝ Տուշպա (Վան) կենտրոնով: Մ.թ.ա. մոտ 2-րդ դարի վերջին Թորգոմի տան սերունդները Արամի գլխավորությամբ  շարժվել են արևելք և տարածվել գրեթե ամբողջ հայկական լեռնաշխարհում, իրենց ենթարկելով մյուս հայկական ցեղերին: Ըստ Մովսես Խորենացու հայ անունը առաջացել է Հայկ նահապետի, իսկ Արմենիա անվանումը Արամի անուններից: