Posted in Հայրենագիտություն

Վանի թագավորություն

Հին նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանի, Հայաստանը հարյուրամյա շարունակ դարձել էր զորական բախումների մարզում, երկարաձև պատերազմների միջավայրում:

Օտար թշնամիների Կանոնավորապես կրկնվող հարձակումները ստիպել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել է ուրիշ ավելի ապահով տեղ: Հայաստանը ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան, ահա այսքան մայրաքաղաք ունի Երևանը: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները հսկայական քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում, Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի ժամանակաշրջանում (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես հարյուրամյա: Մենուան գրավեց հայկական ցեղերով ապրող՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի պահպանողական շրջանները, որտեղ նա սարգել է տվեց նոր քաղաքներ, ամրություններ, դղյակներ, եկեղեցիներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրուղին ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը մտան Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Leave a comment