Posted in ճանբար մաթեմատիկոս-հայրենագետների

Մեր ճանբարաին առորյան 2

Ճամբարային  2-րդ օրը   մենք  իրականացրեցինք <<Ազգագրական փառատոն․ Մաթեմատիկան, հայրենագիտությունն ու ազգագրությունը(համագործակցային )>>նախագիծը։ 

Նախագիծը իրականացրեցինք ընկեր Գրետայի, ընկեր Արմինեի  և մեր մաթեմատիկոս -հայրենագետների ջոկատով։  Նախ  քննարկեցինք գաթայի ծագմումն ու պատմությունը։  Այսօր մեր գաթաների վրա պատկերեցինք  Ընկեր Արմինեի  ընտանեկան   գաթայի  զարդանախշերը։
Նախ մեր ջոկատի մի մասը  ընկեր Արմինեի  հետ գնեց    գաթայի համար անհրաժեշտ բաղադրիչները, որից հետո  պատրաստեցինք   տարբեր զարդանախշերով  խորիզով գաթաներ, որոնցից մեկի մեջ տեղադրել էինք ընկույզ, իսկ մյուսի մեջ՝ մետաղադրամ։  Ըստ հայկական ավանդույթի ում բաժին է ընկնում  անակնկալը, այդ տարին բարեհաջող է նրա համար: Ընկույզը բաժի ընկավ Վալերիին, իսկ մետաղադրամը Դավիթ Եսայանին։ 
 Գաթայի միջոցով  մեր ջոկատի 5-րդ դասարանի սովորողները ընկեր Գրետայի հետ միասին մեզ բացատրեցին   կոտորակներ թեման։  Այսօր խաղացինք նաև   տարբեր ինտելեկտուալ խաղեր։Անգլերենի ժամին ընկեր  Հայկուհու հետ  ուսումնասիրեցինք  Ճապոնական ամենահին աղանդեր Մոչին  ու քննարկեցինք, թե այն ինչպես են պատրաստում, որոշեցինք մի օր անպայման պատրատել։ 

Leave a comment