Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Առաջադրանքներ
Անծանոթ բառեր
Գահ-թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ
Հողմ-ուժեղ քամի
Հալածական-հալածված, հալածվող
Գոյականներ
Գահ. Հանգստություն. Ամպ. Հողմ. Երկինք. Հոսանք.
Ածանցավոր
Անդադար. Կատաղություն. Հալածական. Հանգստություն.