- Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարությունը:
Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս.
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ.
- Ինչո՞ւ էր Աղայանը գիշերով եկել Թումանյանի տան մոտ:
Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ–որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում
- Ինչպիսի՞ հայրիկ էր Թումանյանը, դուրս գրեք ձեր խոսքը հիմնավորող հատվածը:
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…».
- Ի՞նչն էր ամենից շատ Թումանյանին բարկացնում մարդու մեջ:
Թումանյանին մարդու մեջ ամենից շատ բարկացնում էր անճաշակ լինելը.
- Հ. Թումանյանն ինչո՞ւ չէր կարողանում ավարտել «Հազարան բլբուլն»
Քանի որ գրում եր այն ժամանակ երբ որ հիվանդ էր լինում, իսկ ավարտելու համար պետք է երկար ժամանակ հիվանդ լիներ.
- Ի՞նչ լեզվով էր թումանյանը գրում իր ստեղծագործությունները և ինչո՞ւ:
ժողովրդական կենդանի լեզվով, որ ժողովուրդը կարդա բան հասկանա.