Posted in Հայրենագիտություն

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին. Արտաշեսը դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

Մեծ Հայքի թագավոր է դարձել Արտաշեսը:

Հայքի անկախությունը՝  Արտաշես Ան (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան տոհմի հիմնադիր: Արտաշես Ան ներկայանում է որպես ար­քաի որդի Զարեհի: Մեծ Հայքի Արտաշես թագավորու­թյան  հզորությունը, բարիշեցրել է գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայ ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են եկել փոքր Հայքը:

Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»: իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

Արտաշես Աի երկիրն ապրել է բուռն, դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

Արտաշես Ան մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել «Արտաշատ»: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական. մշակույթի կարևոր կենտրոններից էր: «Արտաշեսը»  կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և ի պա­տիվ հոր Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:

Leave a comment