Ռեհան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում սովորական ծաղկամանների մեջ, համապատասխան պայմանների առկայության դեպքում: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնային պայմաններում ռեհան աճեցնելու համար, ունիվերսալ գրունտն է, դրենաժը, սերմեր, պլաստիկե տարաներ կամ ներքևի հատվածում անցք ունեցող սովորական ծաղկաման, ցնցուղ: Հիշեցնենք, որ տանն աճեցնելու համար հարմար են ռեհանի ցածր աճող տեսակների սերմերը: Ռեհան օգտագործողների մոտ էականորեն նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից: Գլխացավերը, դիարեան, փորկապությունը, մակաբույծները, գոտնուկները, երիկամների և շատ այլ հիվանդություններ կարելի է կանխարգելել, եթե օգտագործեք ռեհան: Օգտագործեք ընդամենը մեկ թեյի գդալ: Այն պարունակում է նաև A վիտամին և բետա- կարոտիններ, որոնք Ձեր օրգանիզմը կպաշտպանեն ազատ ռադիկալներից: Հենց այս բույսն է արդյունավետ կերպով կանխարգելում ինսուլտը, աթերոսկլերոզը և սրտային տագնապները: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ռեհանը նաև հզոր հակամիկրոբային պարունակություն ունի, իսկ սխտորի համադրությամբ դառնում է էլ ավելի զորեղ հակաբիոտիկային խառնուրդ: