Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Անծանոթ բառեր
Վըտակ.
Շաչել.
18 գոյական
Վտակ.
Բերան.
Ժայռ.
Քարեր.
Ավազ
փըրփուր
Ծերունի.
Երգ.
Թոռնիկ.
Աղմուկ.
Ջուր.
Անտառ.
Բնություն.
Համերգ.
Միտք.
Զարկ.
Արձագանք.
Ունկընդիր.
Ձայն.
6 ածանցավոր
անհանգիստ.
Անխոս.
Հավերժական.
Թոռնիկ.
Ծերուկ.
Պառաված.
2 բարդ բառ
Ունկընդիր.
Ձայնակցել.
Մտախոհ.