Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Հենց այնտեղ ել իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու: Չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Ձեռքում է ոսկե մուրճ: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին տաճարը:
Նույն օրը լուսաբացին տաճարը կառուցում են: Բայց մյուս օրը գալիս են, որ շարունակեն շինարարությունն և տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչին: Աստված զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց Փրկիչը, կվոչնչացնի մինչև հիմքը: Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա տաճարի հիմքին հարվածում է մի անգամ, երկրորդ և երրորդ: Չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ: Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին: