Posted in Մայրենի

Երկկենցաղ գորտը

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։

Սրանց մաշկը բարակ է և խոնավ, կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։

Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են: Նրանք ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

  1. Ինչո՞ւ են գորտերը կոչվում երկկենցաղներ։ Կամ Ինչո՞ւ գորտերը ջրից հեռու չեն գնում։

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

  • Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս, գետի ափին, խոտերի մեջ,  մի նապաստակ տեսամ, նա շատ գեղեցիկ, և փափուկ էր. Ես նրա հետ ընկերացա, կերակրեցի նրան,. Խախացիմ նրա հետ. Նապաստակը շատ բարի էր. Շատ էր սիրում ինձ հետ խաղալ, և ես նրա անունը դրեցիմ <<BUNNY>>.  Ես ճամփորդելուց հետո անմիջապես գնացիմ տուն նապաստակի հետ. Մայրիկս չթողեց BUNNYին ներս բերեմ, նա ասաց, որ չի կարող մեր տանը ապրել, ես ասացիմ մայրիկիս, որ այդ նապաստակը ապրելու է մեր տանը, մայրիկը ասաց կտեսնենք նա կապրի մեր տանը, թե ոչ.

  • Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտիր:

Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։

Վիքիպեդիա

Leave a comment