1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:
Փոքրամարմին աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները ձրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
Պայծառ
Կապտավուն
Սառնորակ
Մաքուր
Երփներանգ
Արբեցնող
Վարդագույն
Ճերմակ
Երջանիկ
Կիսաբաց
Հիասքանչ
Թարմեցնող
Խենթացած
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն– մեծ հնություն
Մեծություն– հայտնի մեծություն
Լավություն– մեծ լավություն
Երջանկություն– անսահման երջանկություն
Հնչողություն– բարձր հնչողություն
Ագահություն– վատ ագահություն
Ստորություն– հին ստորություն
Հաջողություն– մեծ հաջողություն
Լայնություն– երկար լայնություն
Երկարաություն– անսպառ երկարություն