Posted in Մայրենի

Շառլ Պերո Կապույտ Մորուքը

ամանակով մի շատ հարուստ մարդ է լինում: Գեղեցիկ տներ է ունենում, ծառաներ, ոսկե ու արծաթե սպասք… Բայց դժբախտաբար մորուքը կապույտ է լինում: Ու դրանից հետո նա այնքան տգեղ ու սարսափելի է լինում, որ կանայք և աղջիկները նրանից վախենում ու փախչում են: Նա խնդրում է հարևան մի տիկնոջ դստրերից մեկի ձեռքը: Թող կինն ինքը որոշի, թե ում կնության տա իրեն: Դստրերից ոչ ոք չի համաձայնում ամուսնանալ կապույտ մորուքով մարդու հետ: Մինչ այդ նա արդեն մի քանի կին էր ունեցել, որոնք անհետացել էին հայտնի չէ թե ուր, ու այդ բանն ավելի էր վախեցնում աղջիկներին: Կապույտ մորուքին այդուհանդերձ հաջողվում է սիրաշահել կրտսերին, հարսանիք կազմակերպել և տանել նրան իր դղյակը:Հարսանիքից շատ չանցած Կապույտ մորուքը ասում է կնոջը, որ պիտի հեռանա մի քանի օրով: Տալիս է նրան տան բոլոր սենյակների և նկուղների բանալիները, սակայն կտրականապես արգելում է օգտվել դրանցից մեկից՝ այն մեկից, որով կարելի է բացել գետնահարկի ամենավերջին սենյակը: Սակայն երիտասարդ տիկինը չի դիմանում գայթակղությանը և բացում է նկուղի դուռը: Հայտնաբերում է այնտեղ չորացած արյան հետքեր և Կապույտ Մորուքի նախորդ վեց կանանց դիակները: Վախից ձեռքից վայր է գցում բանալին: Երբ բարձրացնում է այն, տեսնում է, որ բանալու վրա արյան հետք է մնացել: Ոչ մի կերպ չի կարողանում սրբել այդ հետքը: Սրբելուն պես հետքը նորից է հայտնվում:Անսպասելիորեն տուն է վերադառնում Կապույտ Մորուքը: Կնոջ անհանգիստ դեմքից կռահում է, որ վերջինս խախտել է իր արգելքը: Պատրաստվում է սպանել կնոջը: Կինը խնդրում է մի քանի րոպե տալ իրեն, որպեսզի վերջին անգամ աղոթք անի, իսկ ինքը աշտարակն է ուղարկում իր քրոջը, որ սա տեսնի, թե չեն գալիս արդյոք իրենց եղբայրները: Որոշ ժամանակ անց Կապույտ մորուքը կորցնում է համբերությունը, հանում է դանակը և հարձակվում է կնոջ վրա: Սակայն նույն պահին վրա են հասնում եղբայրները և իրենց սուսերներով սպանում են Կապույտ մորուքին:

Թալինի Կաթողիկե մայր տաճար-վանք

Կաթողիկե եկեղեցու կամ Թալինի մեծ տաճարի կառուցման ժամկետը հայտնի չէ, պատմական աղբյուրներում այն չի հիշատակվում: Պատմաբանները կարծում են, որ եկեղեցին հիմնադրել են Կամսարականները, VII դարի երկրորդ կեսին: Կա վարկած, որ այն կառուցվել է այն ժամանակ, երբ Հայոց եկեղեցին ստիպված է եղել ընդունել քաղկեդոնականությունը: Ի տարբերություն այդ ժամանակաշրջանի հայկական մյուս եկեղեցիների, Թալինի տաճարը շքեղ քանդակազարդեր ունի: Թալինի Կաթողիկե եկեղեցին որմանկարներով է զարդարված եղել, որոնցից շատ քիչ կտորներ են պահպանվել: Գլխավոր խորանի վերին մասում Հիսուս Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը և սրբերի դիմապատկերներ են պատկերված: Տաճարի հայտնի որմնանկարներն են՝ «Քրիստոսը Փառքի մեջ» և «Մուտք Երուսաղեմ»: Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու Ներսեհ Կամսարականի եկեղեցին է: Պատի արձանագրության համաձայն, Սուրբ Աստվածածինը VII դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը, ինչի համար է այն հաճախ նրա անունով են կոչում: Կամսարականը, արձանագրության համաձայն, եկեղեցին հիմնել է իր, կնոջ և որդու բարօրության համար: Կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցին զուսպ հարդարանք ունի, աչքի է ընկնում երկշարք, ատամնաշար քիվը: 1840 և 1931 թվականների երկրաշարժից Կաթողիկե եկեղեցին զգալի տուժել է, քանդվել է գմբեթը և մի մասը: Վերականգնողական աշխատանքներ են կատարվել տարբեր ժամանակներում, որոնցից մեկի ընթացքում զուգահեռ կատարվող պեղումներով բացվել են միանավ մատուռի ավերակներ: Կա վարկած, որ այս կառույցի ստորին հատվածում գերեզմանատուն է եղել: Հայտնաբերվել են նաև քառակող կոթողներ և բարձրաքանդակներ:

Երկկենցաղ գորտը

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։

Սրանց մաշկը բարակ է և խոնավ, կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։

Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են: Նրանք ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

  1. Ինչո՞ւ են գորտերը կոչվում երկկենցաղներ։ Կամ Ինչո՞ւ գորտերը ջրից հեռու չեն գնում։

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

  • Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս, գետի ափին, խոտերի մեջ,  մի նապաստակ տեսամ, նա շատ գեղեցիկ, և փափուկ էր. Ես նրա հետ ընկերացա, կերակրեցի նրան,. Խախացիմ նրա հետ. Նապաստակը շատ բարի էր. Շատ էր սիրում ինձ հետ խաղալ, և ես նրա անունը դրեցիմ <<BUNNY>>.  Ես ճամփորդելուց հետո անմիջապես գնացիմ տուն նապաստակի հետ. Մայրիկս չթողեց BUNNYին ներս բերեմ, նա ասաց, որ չի կարող մեր տանը ապրել, ես ասացիմ մայրիկիս, որ այդ նապաստակը ապրելու է մեր տանը, մայրիկը ասաց կտեսնենք նա կապրի մեր տանը, թե ոչ.

  • Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտիր:

Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։

Վիքիպեդիա

До первого дождя

Таня и Маша были очень дружны и всегда ходили в детский сад вместе. Один раз, когда девочки шли по улице, начался сильный дождь. Маша была в плаще, а Таня в одном платье. Девочки побежали. — Сними свой плащ, мы накроемся вместе! — крикнула на бегу Таня. — Я не могу, я промокну! — нагнув вниз голову с капюшоном, ответила ей Маша. В детском саду воспитательница сказала: — Как странно, у Маши платье сухое, а у тебя Таня, совершенно мокрое, как же это случилось? Ведь вы шли вместе? — У Маши был плащ, а я шла в одном платье, — сказала Таня. — Так вы могли бы укрыться одним плащом, — сказала воспитательница и, посмотрев на Машу, покачала головой. — Видно, ваша дружба до первого дождя! Обе девочки покраснели: Маша за себя, а Таня за Машу.

Вопросы

1. Как повела себя Маша во время дождя? Права ли Маша?

Да

2. Почему Маша покраснела “за себя”?

Да

3. Как вы поступаете в таких случаях?

Я достаю зонт и делюсь

4. Почему рассказ называется «До первого дождя»?

Потамучто они дружили до первого дождя

5. Подготовьте подробный пересказ.

Ето сказка о две девушки которие дружили <<До первого дождя>>.

6. Составьте и запишите предложения со словами.

1) Я нашёл в лесу маленького зайчика

2) Скоро реки покроются льдом

3) В сумке сестры лежали тетрадь и карандаши

4) Застучал по крышам крупный дождь