

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։Ամեն տարի այցելուները լինում են մինչև 50000 մարդ։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։
5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։
Նախկինում այն կոչվել է Կուլտուր–պատմական ինստիտուտ։
Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։
Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր–պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր–պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։
Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա–եկեղեցական, ուսումնական, պետական–հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։
Մատենադարանում պահվող ձեռագրերը վերաբերում են միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության բոլոր բնագավառներին՝ պատմությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, ուղղագրությանը, իրավունքին, մաթեմատիկային, գրականությանը և մանրանկարչությանը։ Մատենադարանի ֆոնդը կազմված է ձեռագրերից, արխիվային փաստաթղթերից, գրադարանից և պարբերականներից:
Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է (հայտնի է «Վեհամոր» կամ «Բանանցի Ծեր Ավետարան» անուններով), որի վրա ձեռքը դրած երդվել են ՀՀ 3 նախագահները։ Եզակի ձեռագրերից է Լազարյան Ավետարանը, որն ունի ճշգրիտ թվական՝ 887։