Posted in Մայրենի

Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ

1Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է  2017 թվի միավորը  փոխարինենք  նրա հազարավորի եռապատիկի և   տասնավորի կրկնապատիկի   գումարով։

2018

2Սոնայի  մտապահած թիվը զույգ երկնիշ թիվ է։ Այն մեծ է 7-ի ութնապատիկից, սակայն փոքր է 6-ի տասնապատիկից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

58

3Շենքի յուրաքանչյուր հարկի  բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ  բարձրության վրա է գտնվում։

8

4
Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:

25

5
Եթե  Դավիթը 3 տետր գնի, նրա մոտ 110 դրամ կմնա, իսկ եթե 9 այդպիսի տետր ուզենա գնել, 70 դրամ կպակասի։ Դավիթը քանի՞ դրամ ունի։

200

6
Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:

95

7
Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։

19

8
Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։

5

Leave a comment