Posted in Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք ստորակետ 2

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձ, և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Շաղկապներից ու-ից և և-ից առաջ դրվում է ստորակետ, երբ նախադասության գործողություն փոխվում է:

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

 Վերցնելով կնոջն ու աղջկան,Հազրոն հասավ ինչոր հարթավայր

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես: