Այսօր ես և մայրիկս հյուր էինք գնացել Սոնա Փափազյանի բլոգ: Այս տարի ես կտեղափոխվեմ 4-րդ դասարան, և ընկեր Սոնան լինելու է մեր դասարանի կազմակերպիչը: Մենք ուսումնասիրեցինք և ծանոթացանք 4-րդ դասարանի ուսումնական պլանին, որը տեղադրված էր փաթեթով: Տեղեկացանք թե ինչ առարկաներ պետք է անցնենք, շաբաթական քանի անգամ և քանի ժամով: Ինչպես նաև տեղեկացա, որ ընկեր Սոնան լինելու է մեր հայրենագիտության ուսուցչուհին : Քանի որ ես շատ եմ սիրում պար և հաճախում եմ պարի ես շատ ուրախացա, որ 4-րդ դասարանում պար է լինելու:
Ես անհամբեր կսպասեմ սեպտեմբերի 1-ին:








