Posted in Բնագիտություն

Կարմիր գիրք

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակն է։

Երկրում բույսերի և կենդանիների որոշ տեսակների քանակի անկման գործընթաց նկատվում է մի քանի դար: Այս խնդրի արդիականությունը մեր օրերում չի պակասել։

Բուսական և կենդանական աշխարհի տեսակների անկման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու տնտեսական գործունեության կամ բնության կյանքում նրա անխոհեմ միջամտության հետ:

Կազմակերպությունը ստեղծեց Հազվագյուտ և անհետացող տեսակների հանձնաժողով: Այդ օրերին Հանձնաժողովի նպատակն էր տեղեկատվություն հավաքել ոչնչացման սպառնացող կենդանիների և բույսերի մասին:

15 տարի անց ՝ 1963 թվականին, կազմակերպությունը հրապարակեց նման տեսակների առաջին ցուցակը: Փաստերի կարմիր գիրքը այս ցուցակի վերնագիրն էր: Ավելի ուշ հրատարակությունը վերանվանվեց, և ցուցակը ստացավ «Աշխարհի կարմիր գիրք» անվանումը

Այսօր արդեն պարզ է, որ որոշ տեսակների քանակը վերականգնելու համար բավական է արգելել որսը կամ հավաքելը: Այլ հազվագյուտ կենդանիների և բույսերի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ նրանց բնակության համար: Ավելին, այս տարածքում ցանկացած տնտեսական գործունեություն պետք է արգելվի:

Տեսակները, որոնք լիակատար ոչնչացման եզրին են, մարդիկ փորձում են փրկել արհեստական ​​բուծմամբ ՝ հատուկ տնկարաններում ՝ ստեղծելով գոյության բոլոր բարենպաստ պայմանները:

Բնության պահպանության միջազգային միության տվյալների համաձայն ՝ այսօր պաշտպանության կարիք ունեն շուրջ 5,5 հազար կենդանիներ:

Բուսական աշխարհը առավել հաճախ դառնում է գեղեցկության զոհ: Մարդիկ, հիանալով բույսերի յուրահատկությամբ և բարդությամբ, սկսում են անմտորեն ոչնչացնել տնկարկները մի փունջ ծաղիկների համար:

Posted in Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Posted in Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են, օրինակ` արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

  1. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Նրանք տարբերվում են չափերով:

  1. Ի՞նչ է ֆաունան:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։։

  1. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Ձուն տալիս է հավը:

Բուրդը տալիս է գառը:

Կաթը տալիիս է կովը:

Միսը տալիս են տարբեր կենդանիներ, Օրինակ` գառան, հավի, խոզի և այլն:

Կարտոֆիլ | Լոլիկ

«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։

Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75%  ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։

Լոլիկն  Հայաստանում մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում, բայց նրա արդյունաբերական մշակումը կենտրոնացած է հիմնականում Արարատյան հարթավայրի շրջաններում, որտեղ գտնվում են նաև պահածոների գործարաններ։

Լոլիկը միամյա բույս է, պատկանում է մորմազգիների ընտանիքին (Solanaceae)։ Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին։

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Ավազից

Ապակուց

Երկաթից

Կավից

Պլասմասից

Ոսկուց

Փայտից

  1. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

Նյութեր-ոսկի                    

            Մարմիններ-փայտ-աթոռ-սեղան-մատանի-գրիչ-պատուհան-պղինձ-պայուսակ-                 բաժակ

  1. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

Պինդ-ալյումիներկաթ-ոսկի-արծաթ-փայտ-ապակի

Հեղուկ-գոլորշի-ջուր

Գազային-նավթ-թթվածին

Երկրի օդային հագուստը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

  1. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ:

  1. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Թթվածին

  1. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթիր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկիր սև գույնով: Ապակիները դիր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:

Սերմացան

Ռեհան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում սովորական ծաղկամանների մեջ, համապատասխան պայմանների առկայության դեպքում: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնային պայմաններում ռեհան աճեցնելու համար, ունիվերսալ գրունտն է, դրենաժը, սերմեր, պլաստիկե տարաներ կամ ներքևի հատվածում անցք ունեցող սովորական ծաղկաման, ցնցուղ: Հիշեցնենք, որ տանն աճեցնելու համար հարմար են ռեհանի ցածր աճող տեսակների սերմերը: Ռեհան օգտագործողների մոտ էականորեն նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից: Գլխացավերը, դիարեան, փորկապությունը, մակաբույծները, գոտնուկները, երիկամների և շատ այլ հիվանդություններ կարելի է կանխարգելել, եթե օգտագործեք ռեհան: Օգտագործեք ընդամենը մեկ թեյի գդալ: Այն պարունակում է նաև A վիտամին և բետա- կարոտիններ, որոնք Ձեր օրգանիզմը կպաշտպանեն ազատ ռադիկալներից: Հենց այս բույսն է արդյունավետ կերպով կանխարգելում ինսուլտը, աթերոսկլերոզը և սրտային տագնապները: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ռեհանը նաև հզոր հակամիկրոբային պարունակություն ունի, իսկ սխտորի համադրությամբ դառնում է էլ ավելի զորեղ հակաբիոտիկային խառնուրդ:

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերիցավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ ենԿավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում Են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից էերկաթի հանքաքարըԴրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթըորոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆըՍրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Ապարներ և օգտակար հանածոներ