Posted in Իմ մասին

Ես սիրում եմ պարել

Ես շատ եմ սիրում պարել: Արդեն մեկ տարի է հաճախում եմ պարի` <<Տարոն Գեղագիտական կենտրոն>>, ընտրել եմ ժողովրդական և ժամանակակից պարեր: Հայ պարարվեստը մեր ազգային մշակութային ժառանգության ամենահարուստ շտեմարանն է եղել դարեր շարունակ: Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտահայտում է հայ ժողովրդի ազգային բնաորությունը: Պարը դա մարմնի խոսքն է:

Պարել` նշանակում է մտածել, պարի միջոցով մենք արտահայտում ենք մեր զգացմունքները: Երբ ես սկսում եմ պարել մոռանում եմ ամեն ինչ, և կյանքը շատ գեղեցիկ է դառնում ինձ համար: Պարը ունի նաև շատ դրական կողմեր, օգնում է նիհարել, ավելի ճկուն է դարձընում, բարձրացնում է ինքնագնահատականը և օգնում է ավելի ինքնավստահ լինել: Ես բոլորին խորհուրդ կտայի գնալ պարի, որտեղ ամեն շարժումը կյանք է տալիս:

Continue reading “Ես սիրում եմ պարել”
Posted in Իմ մասին

Ծանոթանում եմ 4-րդ դասարանի ուսումնական պլանին

Այսօր ես և մայրիկս հյուր էինք գնացել Սոնա Փափազյանի բլոգ: Այս տարի ես կտեղափոխվեմ 4-րդ դասարան, և ընկեր Սոնան լինելու է մեր դասարանի կազմակերպիչը: Մենք ուսումնասիրեցինք և ծանոթացանք 4-րդ դասարանի ուսումնական պլանին, որը տեղադրված էր փաթեթով: Տեղեկացանք թե ինչ առարկաներ պետք է անցնենք, շաբաթական քանի անգամ և քանի ժամով: Ինչպես նաև տեղեկացա, որ ընկեր Սոնան լինելու է մեր հայրենագիտության ուսուցչուհին : Քանի որ ես շատ եմ սիրում պար և հաճախում եմ պարի ես շատ ուրախացա, որ 4-րդ դասարանում պար է լինելու:

Ես անհամբեր կսպասեմ սեպտեմբերի 1-ին:

Posted in Մայրենի, Իմ մասին

Իմ մասին

Բարև ես Մանեն եմ:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, երրորդ դասարանում:

Ես բարձրահասակ եմ, իմ մազերն ու աչքերը շագանակագույն են:

Ես սիրում եմ ուտել քաղցրավենիքներ և աղցաններ:

Առարկաներից սիրում եմ երաժշտությունը, լողը, մաթեմատիկան և ռուսերենը: