Posted in Իմ նախասիրությունները

Սենյակային բույսերի խնամքը

Առողջ սենյակային բույսեր ունենալու համար անհրրաժեշտ է հաճախ ջրել խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով: Այդ ջուրը հարուստ է հանքային նյութերով: Եթե սենյակային ծաղիկի տերևները դեղնել են հիմնամասից, ուրեմն ամենահին արմատների մոտ առատ ջուր է հավաքվում: Ցողունի ամբողջ երկայնքով դեղնած տեևները վկայում են բարձր խոնավության մասին:

Եթե բույսի տերևները կծկվել են, թառամել, կախվել, չեն ձգվում դեպի լույսը, ուրեմն օդափոխությունը նորմալ չէ, արմատները դժվար են շնչում: Դրա համար պետք է փխրացնել հողը: Եթե ծաղկի տերևները պտտվում են դեպի վար, ուրեմն կարիք կա ջրելու, եթե ծաղիկի տերևների եզրերը չորանում են, ուրեմն անհրաժեշտ է ծաղիկի մոտ տափակ ամանով ջուր դնել: Եթե բույսի տերևների վրա անգույն բծեր են հայտնվել, ուրեմն սենյակի օդը չափից ավելի չոր է: Ծաղիկները ջրելիս, ջրի շիթը պետք է ուղել վերևից, որպեսզի ցողունն ու արմատը չնեխեն: Պետք է ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով: Պարբերաբար պետք է փխրեցնել հողի վերին շերտը:

Posted in Իմ նախասիրությունները

Իմ ուսումնասիրությունները բույսերի մասին

Համաշխարհային պանդեմիաի հետևանքով մնալով տանը, բացի առցանց դասերից ինձ մոտ նոր հետաքրքրություն առաջացավ բույսերի հանդեպ: Ես սկսեցի ուսումնասիրել սենյակային բույսերի և ծաղիկների մասին, նրանց խնամքի, օգտակար և վնասակար ազդեցությունների մասին: Բույսերը օգնում են հարստացնել տունը թթվածնով: Որքան շատ բույսեր կան տանը, այքան ավելի լավ մեր առողջության համար: Պատրաստել եմ նյութեր օգտակար և վնասակար բույսերի մասին, որոնք ներկայացնում եմ այս տեսանյութներվ:

վնասակար սենյակային բույսեր

Posted in Առցանց ուսուցում, Իմ նախասիրությունները, ԼՈՂ

Լող

Լողը դա մարզաձև է: Կա լողի չորս տեսակ` կրոլ, բրաս, բատերֆլայլ և թիկնալող: Կրոլը լողի ամենաարագ լողաոճն է: Այն զարգացնում է ամբողջ մարմինը` գլխից մինջև ոտքի մատները: Լողը միակ մարզաձևն է որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկաները: Լողով կարող են զբաղվել բոլորը: Մարդիկ ովքեր փոքր տարիքից են զբաղվում լողով, ունենում են ավելի գեղեցիկ և համաչափ կառուցվածք: Լողը դրակն է ազդում մարդու ինքնազգացողության վրա, և լավացնում է շնչառական համակարգի աշխատանքը: Լողը նպաստում է ճարպերի և կալորիաների նվազմանը: Մեկ ժամում այրում է 200-300 կկալ: Լողը ամրացնում է հենաշարժողական համակարգը, բարձրացնում է իմունիտետը, կարգավորում է արյան շրջանարությունը, և օրգանիզմից դուրս է բերում սթրեսը: