ՄԵՍՐՈՓ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։Ամեն տարի այցելուները լինում են մինչև 50000 մարդ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։

5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ 

Նախկինում այն կոչվել է Կուլտուրպատմական ինստիտուտ։

Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուրպատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուրպատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։

Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնաեկեղեցական, ուսումնական, պետականհասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։

Մատենադարանում պահվող ձեռագրերը վերաբերում են միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության բոլոր բնագավառներին՝ պատմությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, ուղղագրությանը, իրավունքին, մաթեմատիկային, գրականությանը և մանրանկարչությանը։ Մատենադարանի ֆոնդը կազմված է ձեռագրերից, արխիվային փաստաթղթերից, գրադարանից և պարբերականներից:

Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է (հայտնի է «Վեհամոր» կամ «Բանանցի Ծեր Ավետարան» անուններով), որի վրա ձեռքը դրած երդվել են ՀՀ 3 նախագահները։ Եզակի ձեռագրերից է Լազարյան Ավետարանը, որն ունի ճշգրիտ թվական՝ 887։

Posted in Հայրենագիտություն

Գետամեջում

Մենք ապրիլի 24-ին ընկեր Արմինե հետ գնացել էինք Գետամեջ գյուղ: Մենք գնացինք ժամը 09: 00-ին և վերադարցանք ժամը 15:30-ին: Մեզ ուղեկցել է տարբեր տեղեր ընկեր Դիանան: Մենք անցել ենք մեքենայով ամենաբարձր կամուրջի վրայով: Գնացինք Նոր Հաճնի եկեղեցի և աղոթեցինք: Այդեկեղեցուկողքին <<Կիլիկիաի>> թանգարաննէ, որըփակէր: Մենք գնացինք  Գայանեի տուն: Հենց մտանք իրենց տուն, մենք ուղղակի զարմացանք, թեինչգեղեցիկէրնկարել, իրենցսենյակիպատերին: Նանկարելէրպատերինիրենցտունը, հրեշտակներևայլն: ՄենքհետոգնացինքԼևոնի քարանձավ: Մեզ այնտեղցույցտվեցինԼևոնի հագուստները, գործիքներըևայլն: ՄենքտեսանքԼևոնպապիկիբակըևիրաշանը, այդշունըբոլորինդուրեկավ: Սա ուղղակի ամենալավ ճամփորդությունն է.

Հրազդան գետ

Հրազդանգետիերկարությունը 141 կմէ: Գետիընդանուրանկումըկազմումէ 1100: Արաքսգետիձախվտակնէ: ԲնականպայմաններումՀրազդանիսնումը 62.5% — ովստորերկրյաէ: ՍկիզբէառնումՍևանալճից, հոսումհարավ-արևմտյանընդանուրուղղությամբ, անցնումԳեղարքուքնիքի, Կոտայքիմարզերով, Երևանքաղաքով,ԱրարատիմարզովութափվումԱրաքս:

Ձվախաղեր

Ձուպտտոցի

Այդ խաղի համար պետք է ընտրել դատավոր, որը հրահանգի պաս և  փորձումենքթիվրամիաժամանակպտտեցնելձուն. Ումձունամենաերկարըկպտտվի, նաէլկհաղթի. Մյուսբոլորխաղացողներիձվերն շահում. Վեճերիցդադարեցնելու նպատակովհաղթողինուրիշ կերպ`ոչթեձունքթիվրաերկարժամանակպտտացնելուց, այլքարանալով.

Թալինի Կաթողիկե մայր տաճար-վանք

Կաթողիկե եկեղեցու կամ Թալինի մեծ տաճարի կառուցման ժամկետը հայտնի չէ, պատմական աղբյուրներում այն չի հիշատակվում: Պատմաբանները կարծում են, որ եկեղեցին հիմնադրել են Կամսարականները, VII դարի երկրորդ կեսին: Կա վարկած, որ այն կառուցվել է այն ժամանակ, երբ Հայոց եկեղեցին ստիպված է եղել ընդունել քաղկեդոնականությունը: Ի տարբերություն այդ ժամանակաշրջանի հայկական մյուս եկեղեցիների, Թալինի տաճարը շքեղ քանդակազարդեր ունի: Թալինի Կաթողիկե եկեղեցին որմանկարներով է զարդարված եղել, որոնցից շատ քիչ կտորներ են պահպանվել: Գլխավոր խորանի վերին մասում Հիսուս Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը և սրբերի դիմապատկերներ են պատկերված: Տաճարի հայտնի որմնանկարներն են՝ «Քրիստոսը Փառքի մեջ» և «Մուտք Երուսաղեմ»: Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու Ներսեհ Կամսարականի եկեղեցին է: Պատի արձանագրության համաձայն, Սուրբ Աստվածածինը VII դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը, ինչի համար է այն հաճախ նրա անունով են կոչում: Կամսարականը, արձանագրության համաձայն, եկեղեցին հիմնել է իր, կնոջ և որդու բարօրության համար: Կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցին զուսպ հարդարանք ունի, աչքի է ընկնում երկշարք, ատամնաշար քիվը: 1840 և 1931 թվականների երկրաշարժից Կաթողիկե եկեղեցին զգալի տուժել է, քանդվել է գմբեթը և մի մասը: Վերականգնողական աշխատանքներ են կատարվել տարբեր ժամանակներում, որոնցից մեկի ընթացքում զուգահեռ կատարվող պեղումներով բացվել են միանավ մատուռի ավերակներ: Կա վարկած, որ այս կառույցի ստորին հատվածում գերեզմանատուն է եղել: Հայտնաբերվել են նաև քառակող կոթողներ և բարձրաքանդակներ:

Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին

Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Հենց այնտեղ ել իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց սուրբ տեղն ու  աղոթք կարդալուց հետո գնաց քնելու: Չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Ձեռքում է ոսկե մուրճ: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին տաճարը:

Նույն օրը լուսաբացին տաճարը կառուցում են: Բայց մյուս օրը գալիս են, որ շարունակեն շինարարությունն և տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչին: Աստված զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց Փրկիչը, կվոչնչացնի մինչև հիմքը: Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա տաճարի հիմքին հարվածում է մի անգամ, երկրորդ և երրորդ: Չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ: Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:

Օշական գյուղի նշանավոր վայրերի մասին

Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցի` 1875-79թթ., կիկլոպյան ամրոց` մ.թ.ա. II հազ..

Օշականը (Արագածոտնի մարզ) որպես բերդ առաջին անգամ հիշատակում է պատմիչ Փավստոս Բուզանդը, IVդ. 1-ին կեսի անցքերի կապակցությամբ։

Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում, Օշականը եղել է նրանց սեփականաթյունը։ 336թ.-ին, Մազքթաց Մանեսան թագավորի դեմ կռիվներում ցուցաբերած սխրագործությունների համար, Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Վկայություններ կան, որ Մեսրոպ Մաշտոցը Օշականում հիմնադրել է դպրոց։ Իր կառույցներով և բերքառատ այգիներով Օշականը հետագայում էլ եղել է Հայաստանի նշանավոր գյուղերից մեկը։ 1826-1828թթ.-ի ռուսպարսկական պատերազմի ժամանակ հայ աշխարհազորայինները և ռուսական զորքերը գեներալ Ա.Ի.Կրասովսկու գլխավորությամբ Օշականի մոտ արյունահեղ մարտ են մղել ԱբբասՄիրզայի 30հազ. բանակի դեմ:

Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ., 0,25հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսիցհարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. VIIդ. հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։

Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։

Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. IIIդ. անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև IIդ.։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։

Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր):

Օշականի կենտրոնում կանգուն է Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը՝ բացվում է դեպի ավանդատուն)։ Եկեղեցու ներսը 1960-ական թթ. ծածկվել է որմնանկարներով (Հ.Մինասյան)։ Արևելյան կողմից կից է երկհարկ զանգակատունը (1884թ.), այն հայկական ճարտարապետության մեջ բացառիկ է, ինչպես տեղադրությամբ, այնպես էլ գլանաձև ծավալով, մուտքը խորանից է։

Օշականից հյուսիսարևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է Ս.Սիոն եկեղեցին (VIIդ.)։

Օշականում կանգուն է վաղ միջնադարյան ինքնատիպ կոթող (VI-VIIդդ.), որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը:

Գյուղից արևելք, հին գերեզմանատունն է, բարձր պատվանդանների վրա կանգնեցված խաչքարերով։

Օշականում և նրա շուրջը գտնվում են Թադևոս Առաքյալ, Ս.ԳրիգորՍ.Սարգիս, վիմափոր Ս.ԱստվածածինԹուխ Մանուկ մատուռները (XIIIդ.)։

Օշականից հարավ, Քասաղ գետի վրա, Նահապետ կաթողիկոսի՝ 1706թին կառուցած սրբատաշ կարմիր տուֆից հնգաթռիչք կամուրջն է։

Օշականի մոտ կանգուն է XIXդ. հայկական մեմորիալ արվեստի հազվագյուտ հուշարձաններից մեկը՝ 1827թ.-ին Արևելյան Հայաստանի ազատագրման համար զոհված ռուսական բանակի զինվորների հիշատակին 1833թ.-ին կառուցված կոթողը։

Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։

Մեսրոպ Մաշտոց

ՄեսրոպՄաշտոցըհայոցգրերիստեղծողնէ, հայերենինքնուրույնևթարգմանականգրականությանսկզբնավորողը, հայգրչությանուհայագիրդպրոցիհիմնադիրը, հայերենիառաջինուսուցիչը:ԾնվելէՎարդանանունովկիսաազնվականիընտանիքում: Ստացելէհունականկրթություն, տիրապետելէնաևասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվելէՎաղարշապատում, աշխատելէարքունիքում՝ատենադպիր,թարգմանիչ, այնուհետևնվիրվելռազմականգործին: 394 թ. դարձելէվանական, իրաշակերտներիհետԱստվածաշունչըբանավորթարգմանելէհայերեն՝հասկանալիդարձնելուհամար:Այդառաքելությանլրջորենմտահոգվելէերկրիվիճակով, գիտակցելլեզվի, եկեղեցու, դպրոցի, հարցերով. Հայաստանիպարսկական (387 թ. ՀայաստանըբաժանվելէրՊարսկաստանիևԲյուզանդիայիմիջև) ուժեղանումէրպարսկերենիազդեցությունը, իսկբյուզանդականմասումհունարենըդարձելէրպետականլեզու: Հայությունըկորցնելուվտանգիցփրկելունպատակով՝Մաշտոցըկազմելէհրատապծրագիր՝հայերենթարգմանելքրիստոնեականգրքերը, քարոզչությունանելհայերենով, ինքնուրույնհայերենգրականություն:ՄաշտոցիայսծրագիրնխրախուսելենՀայոցկաթողիկոսՍահակՊարթևըևՎռամշապուհարքան:ԱսորիքումԴանիելանունովհայերեննշանագրերկան, պալատակաշ: Մաշտոցըորոշժամանակայդտառերովհայոցլեզուէուսուցանելիրաշակերտներին, սակայնպարզվելէ, որայդնշանագրերըբավարարչափովչենհամապատասխանումհայերենիհնչյունականհամակարգին: ՍահակՊարթևիերաշխավորությամբևՎռամշապուհարքայիհրամանովՄաշտոցնիրմիխումբաշակերտներիհետուղևորվելէԱսորիք, եղելամիդ, ՍամոսատևԵդեսիաքաղաքներում, ձեռնամուխէեղելհայերենտառերստեղծելուգործին: ՄաշտոցիաշակերտԿորյունիվկայությամբ՝ 405 թ. «նաիրսուրբաջովհայրաբարծնեցնորուսքանչելիծնունդներ՝հայերենլեզվինշանագրեր»:Մաշտոցնորոշելէհայերենիհնչյուններիիրականհամակարգը՝առաջնորդվելովմեկհնչյունին՝մեկտառսկզբունքով, յուրաքանչյուրտառիտվելանուն (այբ, բեն, գիմ…), թվայինարժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանելգրության՝ձախիցաջուղղությունը: Մաշտոցյանկատարյալայբուբենինմիջնադարումավելացվելենմիայն«օ»և«ֆ»տառերը: Նորտառերնուսուցանելէիրօգնականներինևայնտեղհունականկրթությունստացողպատանիներին, իսկ 2 աշակերտների՝ՀովհանԵկեղեցացուևՀովսեփՊաղնացուհետձեռնարկելէԱստվածաշնչիհայերենթարգմանությունը՝սկսելովՍողոմոնիառակներից:406 թ. նորաստեղծգրերովՄաշտոցըվերադարձելէՀայաստան: ՆրանմեծցնծությամբենդիմավորելՎաղարշապատմայրաքաղաքում:ԳրերիգյուտիցանմիջապեսհետոերկրումծավալվելէԹարգմանչացշարժումը, ծաղկելէհայդպրությունը, հիմնվելենբազմաթիվդպրոցներ, գրադարաններ, գրչությանկենտրոններ:Կորյունիվկայությամբ՝Մաշտոցընշանագրերէստեղծելնաևվրացիներիուաղվաններիհամար:Բացիթարգմանականգործերից՝Մաշտոցըգրելէմայրենիլեզվովառաջինհոգևորբանաստեղծություններնուերգերը: Մաշտոցիունրաաշակերտներիգործունեությամբսկզբնավորվելէհայոցոսկեդարի (V դար) վիթխարիգրականմշակութայինշարժումը: ՄաշտոցըսրբացվելէդեռևսկենդանությանօրոքևդասվելՀայեկեղեցուտոնելիսրբերիկարգը: Տոնացույցումնրաանունըհիշատակվումէ 3 շարժականտոներում: ՕշականումՄաշտոցիգերեզմանիվրակառուցվածեկեղեցինսրբազանուխտատեղիէ: ՍերունդներըՄաշտոցինանվանելենԵրկրորդԼուսավորիչ,որովհետևԳրիգորԼուսավորիչըքրիստոնեացրելէհայազգը, իսկՄաշտոցնազգայնացրելէքրիստոնեությունը: ՄաշտոցիկյանքիևգործիմասինգրելեննրաաշակերտներԿորյուննուՄովսեսԽորենացին, միջնադարյանմիշարքմատենագիրներ:ՄաշտոցիանունովկոչվելենՄատենադարանը:

Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում էր քրիստոնեություն քարոզում:  Տրդատ 3-րդ Մեծը իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանումԳրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է  իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույր պնդում է, նա մարդիկ է ուղարկում Գրիգորին հանել փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա և երկրով մեկ քրիստոնեությունը տարածում և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քաուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը: