Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:

Գարուն

բոց

Զնգոց

կրակ

Շրթեր

սիրտ

Փողոց

  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական

Գեղեցիկ գարուն

Կարմիր բոց

Բարձր զնգոց

Մեծ կրակ

Գեղեցիկ շրթեր

Փխրուն սիրտ

Մեծ Փողոց

 Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»

Բոլոր մարդիկ փողոցում են:

Մարդիկ ովքեր կրակի պես սիրտ ունեն, ավելի շուտ են ուրախանում:

  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:

Ես զգում եմ գարնան ամեն մի մանրուք, որովհետև այս բանաստեղծությունը գարնան մասին է։

  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:

Ինձ տարվա եղանակներից հոգեհարազատ է <<Ձմեռը>>, որովհետև իմ ծնունդը ձմռան սկձբում է:

Ընթերցյանության օր

Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես շարունակում եմ կարդալ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ XVI-XIX-րդ մասը 79-87-րդ էջը.

Ահա թե ինչքան եմ ես կարդացել.

Continue reading “Ընթերցյանության օր”
Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք (թվականներ)

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

54-հիսունչորս

847-ութ հարյուր քառասունյոթ

6985-վեց հազար ինը հարյուր ութսունհինգ

12546-տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց

68-վաթսունութ

95-իննսունհինգ

15-տասնըհինգ

58-հիթսունութ

697-վեց հարյուր իննսունյոթ

89-ութսունինը

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11 մինչև 99 գրվում են միասին. Իսկ հարյուրից սկսած ավելին գրվում են առանձին

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

70-յոթանասուն-յոթ-անասուն

60-վաթսուն-վեց-սուն

50-հիսուն-հինգ-սուն

80-ութանասուն-ութ-անասուն

40-քառասուն-քառ-սուն

90-իննսուն-ինը-սուն

30-երեսուն-երեք-սուն

Իմ կարծիքով սունն է կրկնվում. Սունն նշանակում է տասնյակ ցույց տվող, Օրինակ` ինը+սուն=իննսուն

Աղջկա խնդրանքը (ինքնաթելադրություն. քննության նախապատրաստում)

Ժամանակով մի աղջիկ էր ապրում: Նա արև շատ էր սիրում: Վաղ առավոտից հիանում էր վոսկեզօծ գնդով և հետևում նրան մինջև վերջալույս: Իսկ երբ արևն անհետանում էր սարերի հետևում, պարկում էր իր փայտե մահճակալին և միայն արևի մասին էր մտածում: Ամառն արևը ախնա այրում էր: Մարդիկ տանջվում էին անվերջանալի տապից: Ծարավից թոշնել էին ծառ ու ծաղիկ: Այդ ժամանակ փոքրիկ աղջիկը հասկացավ, որ մարդիկ առանց անձրևի ապրել չեն կարող: Մի օր նա կանգնեց ուղիղ արևի տակ և նրան խնդրեց.

-Սիրելի արև մարդկանց անձրև է պետք:    

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք մեկական գոյական և ածական:

Աղջիկ

Վոսկեզօծ

  • Դուրս գրեք մեկ բարդ բառ և նրա արմատներով ստացեք մեկական նոր բառ:

Վոսկեզօծ-վոսկեված-արծաթազօծ

  • Դուրս գրեք մայրամուտ, զմայլվել բառերի հոմանիշները:

Մայրամուտ-արևամուտ

Զմայլվել-հիանալ

  • Կոչական ունեցող նախադասությունը գունավորեք:
Posted in Մայրենի

Շառլ Պերո Կապույտ մորուքը

Ժամանակով մի շատ հարուստ մարդ է լինում: Գեղեցիկ տներ է ունենում, ծառաներ, ոսկե ու արծաթե սպասք… Բայց դժբախտաբար մորուքը կապույտ է լինում: Ու դրանից հետո նա այնքան տգեղ ու սարսափելի է լինում, որ կանայք և աղջիկները նրանից վախենում ու փախչում են: Նա խնդրում է հարևան մի տիկնոջ դստրերից մեկի ձեռքը: Թող կինն ինքը որոշի, թե ում կնության տա իրեն: Դստրերից ոչ ոք չի համաձայնում ամուսնանալ կապույտ մորուքով մարդու հետ: Մինչ այդ նա արդեն մի քանի կին էր ունեցել, որոնք անհետացել էին հայտնի չէ թե ուր, ու այդ բանն ավելի էր վախեցնում աղջիկներին: Կապույտ մորուքին այդուհանդերձ հաջողվում է սիրաշահել կրտսերին, հարսանիք կազմակերպել և տանել նրան իր դղյակը:Հարսանիքից շատ չանցած Կապույտ մորուքը ասում է կնոջը, որ պիտի հեռանա մի քանի օրով: Տալիս է նրան տան բոլոր սենյակների և նկուղների բանալիները, սակայն կտրականապես արգելում է օգտվել դրանցից մեկից՝ այն մեկից, որով կարելի է բացել գետնահարկի ամենավերջին սենյակը: Սակայն երիտասարդ տիկինը չի դիմանում գայթակղությանը և բացում է նկուղի դուռը: Հայտնաբերում է այնտեղ չորացած արյան հետքեր և Կապույտ Մորուքի նախորդ վեց կանանց դիակները: Վախից ձեռքից վայր է գցում բանալին: Երբ բարձրացնում է այն, տեսնում է, որ բանալու վրա արյան հետք է մնացել: Ոչ մի կերպ չի կարողանում սրբել այդ հետքը: Սրբելուն պես հետքը նորից է հայտնվում:Անսպասելիորեն տուն է վերադառնում Կապույտ Մորուքը: Կնոջ անհանգիստ դեմքից կռահում է, որ վերջինս խախտել է իր արգելքը: Պատրաստվում է սպանել կնոջը: Կինը խնդրում է մի քանի րոպե տալ իրեն, որպեսզի վերջին անգամ աղոթք անի, իսկ ինքը աշտարակն է ուղարկում իր քրոջը, որ սա տեսնի, թե չեն գալիս արդյոք իրենց եղբայրները: Որոշ ժամանակ անց Կապույտ մորուքը կորցնում է համբերությունը, հանում է դանակը և հարձակվում է կնոջ վրա: Սակայն նույն պահին վրա են հասնում եղբայրները և իրենց սուսերներով սպանում են Կապույտ մորուքին:

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Գոյական-Հրամանատար-ընկեր-վտանգ

Ածական-սիրելի

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-լույս-շշուկ-Անահիտը

Ածական-փոքրիկ-վերջին

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Գոյական-անձրև-հիշողություն

Ածական-հորդառատ-հաճելի

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-նա-սեր-Մարգարիտ

Ածական-ջերմ-կրտսեր

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

Գոյական-ծաղիկ-զարդարել-զույգ-տոն

Ածական-գունավոր-որպեսզի-գեղեցիկ

2. Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ-մարդիկ

Դաս-դասեր

Սյուն-սյուններ

Ձուկ-ձկներ

Մատ-մատեր

Ձեռ-ձեռքեր

Ոտ-ոտքեր

Հարս-հարսեր

Գրատուն-գրատններ

Ձեռագիր-ձեռագրեր

Պատմագիր-պատմագրեր

Հեռախոս-հեռախոսներ

Մարդասպան-մարդասպաններ

Տղա-տղաներ

Աստղ-աստղեր

Գնդակ-գնդակներ

Գլուխ-գլխեր

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Անձ-ռուսներ-մայրիկ-դասընկեր

Իր-քաղաք-Հայաստան-դասացուցակ-ավտոմեքենա-ինքնաթիռ-օդաչու-լավություն

4. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր-շատ մաքուր-մաքրագույն

Կաղ-շատ կաղ-կաղագույն

Հին-շատ հին-հնագույն

Կարմիր-շատ կարմիր-կարմրագույն

Դաժան-շատ դաժան-դաժանագույն

Կարճ-շատ կարճ-կարճագույն

Posted in Մայրենի

Կեզվական աշխատանք (ածականներ)

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները ձրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Պայծառ

 Կապտավուն

Սառնորակ

Մաքուր

Երփներանգ

Արբեցնող

Վարդագույն

Ճերմակ

Երջանիկ

Կիսաբաց

Հիասքանչ

Թարմեցնող

Խենթացած

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն– մեծ հնություն

Մեծություն– հայտնի մեծություն

Լավություն– մեծ լավություն

Երջանկություն– անսահման երջանկություն

Հնչողություն– բարձր հնչողություն

Ագահություն– վատ ագահություն

Ստորություն– հին ստորություն

Հաջողություն– մեծ հաջողություն

Լայնություն– երկար լայնություն

Երկարաություն– անսպառ երկարություն