ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Հովհաննես Թադեւոսի Թումանյանի մասին

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Անծանոթ բառերը այբենարանի տեսքով

Եղեգնուտշամբ

ԼծումԼծել

Ծոծրակշիշք

Հարահրոցբղավել

Հալածելնեղել

Հարցուփորձհարձնել

Ճուռմի մաս

Սուգտխրություն

Սելսայլ

Վճռել-որոշել

Օքմին-մարդ

Լեզվական աշխատանք Եվ և

ևի ուղղագրությունը

ագևազ, այցևճար, տարևերջ, կարևոր, թեթևություն, դափնեարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեաճառ,  ուղեճար, հետևորդ, հետևանք, ունեոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ:

Լրացնել բաց թողած տառերը` գրելով և կամ ե, վ

Բարև, արևային, Եվրոպական, հոգեվիճակ, թեավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր:

Posted in Մայրենի

Հ. Թումանյանի մասին և պատասխանեք հարցերին

  • Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարությունը:

Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս.

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ.

  • Ինչո՞ւ էր Աղայանը գիշերով եկել Թումանյանի տան մոտ:

Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչոր ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում

  • Ինչպիսի՞ հայրիկ էր Թումանյանը, դուրս գրեք ձեր խոսքը հիմնավորող հատվածը:

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…».

  • Ի՞նչն էր ամենից շատ Թումանյանին բարկացնում մարդու մեջ:

Թումանյանին մարդու մեջ ամենից շատ բարկացնում էր անճաշակ լինելը.

  • Հ. Թումանյանն ինչո՞ւ չէր կարողանում ավարտել «Հազարան բլբուլն»

Քանի որ գրում եր այն ժամանակ երբ որ հիվանդ էր լինում, իսկ ավարտելու համար պետք է երկար ժամանակ հիվանդ լիներ.            

  • Ի՞նչ լեզվով էր թումանյանը գրում իր ստեղծագործությունները և ինչո՞ւ:

ժողովրդական կենդանի լեզվով,  որ ժողովուրդը կարդա բան հասկանա.

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք Յ

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն), բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ, միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք), քամելիոն,  հայելի, նայել:

Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը

Մարիամ, Ասիա (աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչյուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլյա, անասնաբույժ, ափսեից, արքային:

Posted in Մայրենի

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

Անծանոթ բառեր

Գահ-թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

Հողմ-ուժեղ քամի

Հալածական-հալածված, հալածվող

Գոյականներ

Գահ. Հանգստություն. Ամպ. Հողմ. Երկինք. Հոսանք.

Ածանցավոր

Անդադար. Կատաղություն. Հալածական. Հանգստություն.

Posted in Մայրենի

Շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցիչներից

Ես ուզում եմ շնորհակալություն հայտմել իմ ուսուցիչներից. Օվքեր ինձ խելք, գիտելիքներ և կարդալու ունակություն են տվել. Ես ուզում եմ շնորհակալություն հայտեմ ընկեր Գրետայից ով ինձ սովորեցրել թվաբանություն. Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Գոհարին ով ինձ սովորեցրեց մայրենի. Շնորհակալ եմ ընկեր Արմինեին ով ինձ սովորեցրեց հայրենագիտություն. Ընկեր Հայկուհուն եմ ուզում հայտնեմ ով ինձ անգլերեն սովորեցրեց. Ընկեր Դիաննաից եմ ուզում շնորհակալություն հայտնեմ որ ինձ ռուսերեն սովորեցրեց. Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ընկեր Շուշանից ով ինձ բնագիտություն սովորեցրեց. Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Սեդաին որ մեզ եսպես գեղեցիկ երգել սովորեցրեց. Շնորհակալ եմ ընկեր Մադլենին ով մեզ սովորեցրեց տեխնոլոգիա. Շնորակալ եմ նաև ընկեր Հրաչին ով մեզ մարզվել սովորեցրեց. Ես իմ բոլոր ուսուցիչներից և կաչմակերպիչից ընկեր Սոնայից շատ շնորհակալ եմ և բոլորին շատ սիրում եմ.

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Մայրենիի առաջին շրջանի հաշվետվություն

  1. Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր իմ բլոգում հրապարակված է 26 նյութ: Սա իմ մայրենիի եջի հղումն է.

2. Այս իմ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամսվա ստեղծագործություներըն Ընթերցանություն, Ոսկեզօծ աշուն, Մայրամուտ, Ձկնիկը առվին խուտուտ տվեց, Մշուշների շղարշի տակ, Մեր բակի աշունը.

3. Ինձ ամենից շատը սովորեցլել է ընթերցանությունը, ես ընթերցելուց շատ բաներ եմ սովորել.

4. Ինձ ամենաշատը դժվար է անել անգիր, որովհետև ես չեմ կարում լավ անգիր անել.

5.Կուզենաի ավելացնել Մայրենիի օնլայն խաղեր, իսկ անգիրը պակասեցնեի.

6.Ես մայրենիի առաջադրանքները կատարում եմ միայնակ. որովհետև ինձ համար շատ հեշտ է դրանք կատարել.

7.Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ոսկեզօծ աշուն

Մշուշների շղարշի տակ

Մայրամուտ

8.Ես հաջորդ ուսումնական շրջանում առկա եմ անելու.

9.Ինձ համար ամեն ինչ կարևոր և օգտակար էր սովորել

Լեզվական աշխատանք (ը)

Լրացրեք Ե կամ Է

Փշատերև ծառի մասին

Մայրենի

լեզվական աշխատանք Օ-Ո

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Պարզ. բարդ. պարզ ածանցավոր. պարզ. բարդ ածանցավոր. ածանցավոր

Ոսկեզօծ աշուն

Իմ սիրած երգը և երգչուհին

Մշուշների շղարշի տակ

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Սևուկ ամպերն վար եկան

առաջադրանքներ

կոմիտասի առաջադրանքները

Առաջադրանքներ

առաջադրանքներ

առաջադրանքներ

Մայրենի

Առաջադրանքներ

Մայրենի

մայրենի

Մայրենի

Ընթերցանություն

Մայրենի

Վ. Սարոյան. Առաջին օրը դպրոցում

10.Շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցիչներից