Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք (Ուրիշի ուղղակի խոսքի կետադրություն)

1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների, Մարկոս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:

Աղջիկներ, մի քնաի վայրկյանից ավարտում եմ աշատանքս և կգամ ձեզ հետ:

– Դուք ամեն ինչ մոռացության եք տվել, անամոթներ:

– Միայնակ զբոսնում ես փոքրիկ, միթե չես վախենում ավազակներից:

Սրիկաներ, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:

2. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:

Գորտեր հպարտ հայտատարեցին.
Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:

Տղան ծնողներին ասաց.
Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:

Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին.
Եթե դուք շարունակեն ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:

Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց.
Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:

3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:

Նապաստակները սարսափած ասացին

Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

Մոտերքում գայլ է հայտնվել,-  նապաստակները սարսափած ասացին,- շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում,- նապաստակները սարսափած ասացին։

Թռչունները երգում էին

Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

Շուտով գալու է գարունը,- թռչունները երգում էին,- այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու,- թռչունները երգում էին։

Քույրը եղբորն ասաց

Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,- քույրը եղբորն ասաց,- դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ,- քույրը եղբորն ասաց։

Posted in Մաթեմ

Տեղափոխության վերբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում։

66

  • Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները  հավասարվեցին։ Քանի՞ կգ   խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։

40

  • Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։ Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր խմբում։

85

  • Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

290

Posted in Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք ստորակետ 2

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձ, և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Շաղկապներից ու-ից և և-ից առաջ դրվում է ստորակետ, երբ նախադասության գործողություն փոխվում է:

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

 Վերցնելով կնոջն ու աղջկան,Հազրոն հասավ ինչոր հարթավայր

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես:

Posted in Հայրենագիտություն

Գետամեջում

Մենք ապրիլի 24-ին ընկեր Արմինե հետ գնացել էինք Գետամեջ գյուղ: Մենք գնացինք ժամը 09: 00-ին և վերադարցանք ժամը 15:30-ին: Մեզ ուղեկցել է տարբեր տեղեր ընկեր Դիանան: Մենք անցել ենք մեքենայով ամենաբարձր կամուրջի վրայով: Գնացինք Նոր Հաճնի եկեղեցի և աղոթեցինք: Այդեկեղեցուկողքին <<Կիլիկիաի>> թանգարաննէ, որըփակէր: Մենք գնացինք  Գայանեի տուն: Հենց մտանք իրենց տուն, մենք ուղղակի զարմացանք, թեինչգեղեցիկէրնկարել, իրենցսենյակիպատերին: Նանկարելէրպատերինիրենցտունը, հրեշտակներևայլն: ՄենքհետոգնացինքԼևոնի քարանձավ: Մեզ այնտեղցույցտվեցինԼևոնի հագուստները, գործիքներըևայլն: ՄենքտեսանքԼևոնպապիկիբակըևիրաշանը, այդշունըբոլորինդուրեկավ: Սա ուղղակի ամենալավ ճամփորդությունն է.

Posted in РУССКИ ЯЗЫК

Весна

Сейчас весна. На улице май, солнечная погода. Играют дети, поют птички. Цветы растут, деревья расцветают. Дети едят мороженое, пьют холодные соки. Мама и папа рады. Дети тоже очень рады. Все рады. Катаемся на карусели. Дети сорятся и мерятся. Это весна – самая лучшая.