Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Երկիր, որտեղ. բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Ջաննի Ռոդարի

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                 – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց  Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա՜յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չդանակը նրա համար էր, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:

  • Ինչի՞  համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չկախիչի վրա ամեն ինչ կախված է լինում։ Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը:

  • Ինչի՞  համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չֆոտոխցիկը նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:

  • Ինչի՞  համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չշեփորը պատերազմները դադարեցնելու համար է։

  • Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը: Չարևի ճառագայթներով որոշվում էր թե տարվա որ եղանակն է։ Չդպրոցը նրա համար է որ երեխաները առանց դպրոց հաճախելու ուսուցում ստանաին առցանց տեսադասերով։ Չծառի վրա մրգերը հասած էին աճում։
  • Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց /մասին:
  • Եթե ես ստեղծեի երկիր, այնտեղ բոլոր բառերը կսկսվեին «Մ» տառով, քանի որ իմ անվան առաջին տառն է։ Օրինակ՛ Միտալիա, Մաֆրիկա, Մինդոնեզիա։ Իմ ստեղծած երկրում բոլորը խելացի կլինեին։ Միշտ մխաղաղություն կլիներ, այսինքն որտեղ երբեք պատերազմ չի լինի:

Leave a comment