Posted in իմ գրադարան, Առցանց ուսուցում

Շղթա

Մանկական ճոճանակ, դեղին, 37×16.5×8.5 սմ ...

Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճոճանակով, շղթան էլ երջանիկ է:

Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից որն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից  oգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց  տերը:

– Ինչպես, տեր, որն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

 – Ոչխարը:

կԱՐԴԱԼ ավելին
Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Continue reading “Մեծ գյուտարարը”
Posted in իմ գրադարան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24 -ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու  հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ: Ապրիլի 24-ի հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010թ  այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։

ԱՆՄՈՌՈՒԿ

Continue reading “Ծիծեռնակաբերդի հուշահամալիր”
Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:

Continue reading “Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա”
Posted in իմ գրադարան, Առցանց ուսուցում, Ընտանեկան նախագիծ

Զատիկի ավանդույթների մասին

Զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվում են ավանդական կերակրատեսակներ։

Զատիկի սեղանի վրա լինում է խաշած, ներկած ձու։ Որը ներկում են կարմիր գույնով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար։

Զատիկի կիրակնօրյա նախորդ գիշերը Հայաստանում զատիկի սեղանին լինում են՛ եփած ձուկ, չամիչով փլավ, գինի …….։ Չամիչով փլավ մեկնաբանում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՛ հավատացյալներ են։ Գինին Հիսուսի արյունը։ Զատիկի կիրակի եկեղեցու բակում երիտասարդները և մանուկները «հավկիթ են խաղում»։ Ում հավկիթը չի կոտրվում նա հաղթում է, և պարտվողը հավկիթը տալիս է հաղթողին։

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։

Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Երկիր, որտեղ. բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Ջաննի Ռոդարի

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                 – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Continue reading “Երկիր, որտեղ. բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով”