Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24 -ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ: Ապրիլի 24-ի հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010թ այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։
ԱՆՄՈՌՈՒԿ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն է «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը: Անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Ընտրված գույները, ըստ Վ. Սարգսյանի, նույնպես խորրդանշական են. անցյալի, ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն: Սև գույը խորհրդանշում է եղեռնի սարսափներն ու հիշողությունը ցեղասպանության մասին` անցյալ: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնակից լինելն է` ներկա: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն մանուշակագույնը լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող հայ եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում` ապագա: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով` հավերժություն: Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ հայ գաղթականները հայտնվեցին` ստեղծելով հայկական համայնքներ` ձևավորելով հայկական սփյուռք:




