Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց և հայտնվեց մի երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար: Այդ երկրի տները կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին, շենքերի տանիքներն էլ էին կլոր, վարդի փշերը չէին ծակում: Այդ երկրում ապրու էին ամենաքաղաքավարի և ամենադաստիարակված մարդիկ: Ջովանինոն շատ էր հավանել այդ երկիրը և ուզում էր ապրել այդ քաղաքում, բայց քանի որ նա շատ էր սիրում ճամփորդել որոշեց շարունակել իր ճամփորդությունը: Ճամփորդեց-ճամփորդեց և հայտնվեց մեկ այլ երկրում որտեղ բոլոր բառերը սկսվում են <<Չ>>-ով: Այս երկիրն էլ շատ հավանեց: Բայց նա միշտ երազել է ճամփորդել դեպի լուսին: Ջովանինո անբանը որոշեց գնալ մեծ գյուտարարի մոտ, ով շատ բան էր սովորել և գիտնական էր դարձել: Գիտնականը կարողանում էր հնարել ամեն ինչ: Ջովանինոն խնդրում է գիտնականին, որ իրեն սովորեցնի ինչպես հորինել մի մեքենա որով կարող է գնալ դեպի լուսին: Մեծ գյուտարարը չի մերժում և օգնում է Ջովանինոյին հորինել այդ մեքենան: Ջովանինոյի երազանքն իրականանում է, և նրա հաջորդ ճամփորդությունը լինում է դեպի լուսին: