Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

Ջովանինոյի ճամփորդությունը դեպի լուսին

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց և հայտնվեց մի երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար: Այդ երկրի տները կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին, շենքերի տանիքներն էլ էին կլոր, վարդի փշերը չէին ծակում: Այդ երկրում ապրու էին ամենաքաղաքավարի և ամենադաստիարակված մարդիկ: Ջովանինոն շատ էր հավանել այդ երկիրը և ուզում էր ապրել այդ քաղաքում, բայց քանի որ նա շատ էր սիրում ճամփորդել որոշեց շարունակել իր ճամփորդությունը: Ճամփորդեց-ճամփորդեց և հայտնվեց մեկ այլ երկրում որտեղ բոլոր բառերը սկսվում են <<Չ>>-ով: Այս երկիրն էլ շատ հավանեց: Բայց նա միշտ երազել է ճամփորդել դեպի լուսին: Ջովանինո անբանը որոշեց գնալ մեծ գյուտարարի մոտ, ով շատ բան էր սովորել և գիտնական էր դարձել: Գիտնականը կարողանում էր հնարել ամեն ինչ: Ջովանինոն խնդրում է գիտնականին, որ իրեն սովորեցնի ինչպես հորինել մի մեքենա որով կարող է գնալ դեպի լուսին: Մեծ գյուտարարը չի մերժում և օգնում է Ջովանինոյին հորինել այդ մեքենան: Ջովանինոյի երազանքն իրականանում է, և նրա հաջորդ ճամփորդությունը լինում է դեպի լուսին:

Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

Իմ երկրի օրենքները

Ես և ընկերուհիս ապրում էինք տարբեր երկրներում:                   Մի անգամ ընկերուհիս եկավ իմ երկիր , նա ինձ խնդրեց որպեսզի ես նրան տանեմ իմ երկրի գրախանութը:  Մենք գնացինք գրախանութ, այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կաին: Ընկերուհիս վերցրեց մի գիրք, որպեսզի տեսնի թէ ինչի մասին է գիրքը: Եվ դրա համար նրան տուգանեցին: Քանի որ առանց հարցնելու չեր թույլատրվում գիրք վերցնել: Եվ որպես տուգանք այդ գրախանութում մեզ քաղցրավենիք տվեցին:   Եվ ես նրան պատմեցի իմ երկրի օրենքները` իմ երկրում եթե կենդանիներին հենց այնպես նեղացնեն որպես տուգանք նրան մեկ շաբաթ պետք է նրան կերակրեն և խնամեն, եթե մարդիկ փողոցում աղբ են թափում նրանք որպես տուգանք մեկ ամիս տանից դուրս չեն գալիս: Եթե երեխաները դասին պատրաստ չեն լինում նրանց զրկում են ընդմիջումից և չեն թողնում իջնել բակ:

Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

ՇՈՒՆՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Մի անգամ շունը հանդիպում է մրջյունին և ծիծաղում նրա վրա ու ասում. -դ՛ու ինձանից շատ փոքր ես։

Մրջյունը պատասխանում է. – Ես միգուցե փոքր եմ, բայց բոլորից շատ եմ աշխատում ։ Իսկ դու միայն հաչում ես մարդկանց վրա: Շունը ասաց. – Ես միայն չեմ հաչում, ես նաև ամենա հավատարիմ կենդանին եմ, և պաշտպանում եմ իմ տիրոջը։

Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

ԻՄ ԵՐԿԻՐԸ

Իմ երկիրը

Եթե ես ստեղծեի երկիր, այնտեղ բոլոր բառերը կսկսվեին «Մ» տառով, քանի որ իմ անվան առաջին տառն է։

Օրինակ՛ Միտալիա, Մաֆրիկա, Մինդոնեզիա։ Իմ ստեղծած երկրում բոլորը մխելացի կլինեին։ Միշտ մխաղաղություն կլիներ, այսինքն որտեղ երբեք պատերազմ չի լինի:

Իմ ստեղծած երկրում ամենուրեք մծաղիկներ կլինեին, այսինքն ծաղիկները միշտ ծաղկած կլինեին և երբեք չէին թոռոմի։