Posted in Իմ մասին

Ես սիրում եմ պարել

Ես շատ եմ սիրում պարել: Արդեն մեկ տարի է հաճախում եմ պարի` <<Տարոն Գեղագիտական կենտրոն>>, ընտրել եմ ժողովրդական և ժամանակակից պարեր: Հայ պարարվեստը մեր ազգային մշակութային ժառանգության ամենահարուստ շտեմարանն է եղել դարեր շարունակ: Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտահայտում է հայ ժողովրդի ազգային բնաորությունը: Պարը դա մարմնի խոսքն է:

Պարել` նշանակում է մտածել, պարի միջոցով մենք արտահայտում ենք մեր զգացմունքները: Երբ ես սկսում եմ պարել մոռանում եմ ամեն ինչ, և կյանքը շատ գեղեցիկ է դառնում ինձ համար: Պարը ունի նաև շատ դրական կողմեր, օգնում է նիհարել, ավելի ճկուն է դարձընում, բարձրացնում է ինքնագնահատականը և օգնում է ավելի ինքնավստահ լինել: Ես բոլորին խորհուրդ կտայի գնալ պարի, որտեղ ամեն շարժումը կյանք է տալիս:

Continue reading “Ես սիրում եմ պարել”