Posted in Իմ նախասիրությունները

Սենյակային բույսերի խնամքը

Առողջ սենյակային բույսեր ունենալու համար անհրրաժեշտ է հաճախ ջրել խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով: Այդ ջուրը հարուստ է հանքային նյութերով: Եթե սենյակային ծաղիկի տերևները դեղնել են հիմնամասից, ուրեմն ամենահին արմատների մոտ առատ ջուր է հավաքվում: Ցողունի ամբողջ երկայնքով դեղնած տեևները վկայում են բարձր խոնավության մասին:

Եթե բույսի տերևները կծկվել են, թառամել, կախվել, չեն ձգվում դեպի լույսը, ուրեմն օդափոխությունը նորմալ չէ, արմատները դժվար են շնչում: Դրա համար պետք է փխրացնել հողը: Եթե ծաղկի տերևները պտտվում են դեպի վար, ուրեմն կարիք կա ջրելու, եթե ծաղիկի տերևների եզրերը չորանում են, ուրեմն անհրաժեշտ է ծաղիկի մոտ տափակ ամանով ջուր դնել: Եթե բույսի տերևների վրա անգույն բծեր են հայտնվել, ուրեմն սենյակի օդը չափից ավելի չոր է: Ծաղիկները ջրելիս, ջրի շիթը պետք է ուղել վերևից, որպեսզի ցողունն ու արմատը չնեխեն: Պետք է ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով: Պարբերաբար պետք է փխրեցնել հողի վերին շերտը: