Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:
Բառարան՝
- հովեր– քամիներ
- ցորյաններ–ցորենի հասկեր
- հուշիկ–հուշիկ– դանդաղ
- դող մ՛անսահման–մի անսահման դող
- գեղադալար– գեղեցիկ և դալար
- հուռթի– առատ
- հոն–այնտեղ
- գոգին մեջեն–գրկի մեջ
- ալետատան–ալեկոծված
- պատմուճան– ցորենի հատիկի շուրջը եղած կեղև
- քիստեր– ցորենի հասկի մազմզուկներ
- եղիներ– նոր հասնող ցորեններ
- աղորի– հացահատիկ աղալու սարք
Առաջադրանքներ
- Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը
- Ոսկեգույն-կանաչ
- Ինչի՞ մասին է բանաստեղծը գրել:
- Բանաստեղծությունը ցորենի արտի մասին է
- Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և ընտրությունդ հիմնավորիր:
- Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
- Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծը ցորենի դաշտը համեմատում ալեկոծված ծովի հետ:
- Բանաստեղծը համեմատում է ալեկոծված ծովի հետ քանի, որ քամին ցորենը շարժում է ծովի լաիքների նման
- Բանաստեղծությունը սովորիր անգիր: