Posted in Uncategorized

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Բառարան՝

  • հովեր– քամիներ
  • ցորյաններ–ցորենի հասկեր
  • հուշիկ–հուշիկ– դանդաղ
  • դող մ՛անսահման–մի անսահման դող
  • գեղադալար– գեղեցիկ և դալար
  • հուռթի– առատ
  • հոն–այնտեղ
  • գոգին մեջեն–գրկի մեջ
  • ալետատան–ալեկոծված
  • պատմուճան– ցորենի հատիկի շուրջը եղած կեղև
  • քիստեր– ցորենի հասկի մազմզուկներ
  • եղիներ– նոր հասնող ցորեններ
  • աղորի– հացահատիկ աղալու սարք

Առաջադրանքներ

  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը
  • Ոսկեգույն-կանաչ
  • Ինչի՞ մասին է բանաստեղծը գրել:
  • Բանաստեղծությունը ցորենի արտի մասին է
  • Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և ընտրությունդ հիմնավորիր:
  • Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
  • Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծը ցորենի դաշտը համեմատում ալեկոծված ծովի հետ:
  • Բանաստեղծը համեմատում է ալեկոծված ծովի հետ քանի, որ քամին ցորենը շարժում է ծովի լաիքների նման
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր:

Leave a comment