«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։
Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։
Լոլիկն Հայաստանում մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում, բայց նրա արդյունաբերական մշակումը կենտրոնացած է հիմնականում Արարատյան հարթավայրի շրջաններում, որտեղ գտնվում են նաև պահածոների գործարաններ։
Լոլիկը միամյա բույս է, պատկանում է մորմազգիների ընտանիքին (Solanaceae)։ Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին։