Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:

Գարուն

բոց

Զնգոց

կրակ

Շրթեր

սիրտ

Փողոց

  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական

Գեղեցիկ գարուն

Կարմիր բոց

Բարձր զնգոց

Մեծ կրակ

Գեղեցիկ շրթեր

Փխրուն սիրտ

Մեծ Փողոց

 Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»

Բոլոր մարդիկ փողոցում են:

Մարդիկ ովքեր կրակի պես սիրտ ունեն, ավելի շուտ են ուրախանում:

  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:

Ես զգում եմ գարնան ամեն մի մանրուք, որովհետև այս բանաստեղծությունը գարնան մասին է։

  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:

Ինձ տարվա եղանակներից հոգեհարազատ է <<Ձմեռը>>, որովհետև իմ ծնունդը ձմռան սկձբում է: