Արագություն= Ճանապարհ : ժամանակ
- Գնացքը 20 ժամում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
1400:20=70
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին։
Ճանապարհ= Արագություն . ժամանակ
- Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 5 ժամում, եթե շարժվի 70կմ/ժ արագությամբ։
70*5=350
- Հեծանվորդը 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
2*18=36
- Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
12-4=8
12+8=20
1800:20=90
12*90=1080
Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին։
Ժամանակ= Ճանապարհ: Արագություն
- Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Նա դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու համար։
450:50=9
- Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 90 կմ։
4*70=280
4*90=360
360-280=80
- Մոտոցիկլավարը 160կմ ճանապարհի առաջին 40կմ-ն անցավ 40կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
160-40=120
40:40=1
120:60=2
1+2=3
- Բեռնատարը 400 կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
400-120=280
120:60=2
280:70=4
4+2=6