Հազար մեկ թվականի աշնանամուտին Անի քաղաքը ցնծության մեջ էր: Տրդատ ճարտարապետն ավարտել էր Անիի մայր տաճարի կառուցումը: Գագիկ արքայի հրավերով եկել էին հայոց աշխարհի բոլոր իշխաններն ու հոգեվորակնները, որպեզի մասնակից լինեն տաճարի օծմանը: Հոյակերտ, վայլչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարում խորանով: Տաճարի գլուխը ձուրվել էր ամպերին: Լուսարձակ ջահերի թռթռացող լույսը նման էր երաժշտական ելևեջի: Նրբահույս քանդակների ու զարդանախշ սյուների վրա ծավալվող լույսը մի սրբազան խորհրդավորություն էր ստեղծում շուրջը: Այդ պահին զբեթն ասես լողում էր երկնքում, քանի որ շատ թեթև ու օդեղեն որ թրվում: