Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Գրադանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

Continue reading “Գրադանում”
Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Վարդ

Ես իմ մայրիկին նմանեցնում եմ վարդի, որովհետև իմ մայրիկը վարդի նման գեղեցիկ է: Երբ վարդը թոռոմում է իմ մայրիկը տխրում է: Իմ մայրիկը շատ է սիրում վարդ, նա շատ է սիրում խնամել վարդ:

Posted in РУССКИ ЯЗЫК, Առցանց ուսուցում

В рамках проекта «Смышленый переводчик»

дом (տուն) мама,папа(հայրիկը)

и  дети(երեխաները) возвращались по

леснои(անտառային)дороге. Праздник продолжался, вокруг ликовала природа(բնությունը): пели птички(թռչունները), сверкала на солнце зелёная трава (կանաչ խոտը), на пригорках и лужайках улыбаются ժպտում են) желтенькие веселые цветы(ծաղիկները) мать-и-мачехи. В светлой березовой рощице и у Серебряного колодчика цвели подснежники(ձնծաղիկները), похожие на беленькие чистые(մաքուր) колокольчики.

– Христос воскресе! – сказал(ասաց)

Таня, поцеловала Катеньку и подарил(նվիրեց) ей розовое(վարդագույն) яичко с нарисованным на нем голубым(երկնագույն) подснежником.

Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

Continue reading “Գրադարանում”
Posted in Առցանց ուսուցում

Սովորողի անհատական պլան

Սովորողի անհատական պլան

Ժամը 9:00-10:30

Առավոտյան նախաճաշում եմ և պատրաստվում տեսադասերին:

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝

Մայրենի՝ Ծաղկազարդ և Զատիկ ծես ուսումնական նախագիծ

Անգլերեն` Easter

Ռոսերեն`  Смышленые переводчики

Continue reading “Սովորողի անհատական պլան”
Posted in Մաթեմ, Առցանց ուսուցում

Խնդիրներ

Աննան առաջին օրը տնկեց 26 ծառ, եկրորդ օրը 3 անգամ ավել, երորդ օրը ընդհամենը 12 ծառ:

Քանի ծառ տնկեց Աննան:

Լուծում՝

1.26 x 3 = 78

2.78 + 12 = 90

3.90 + 26 = 116

պատասխան՝ 116 ծառ

Արկղում կա 11 հատ սև գրիչ, 5 հատ վարդագույն և 16 հատ կարմիր:

Քանի հատ գրիչ պետք է հանենք որպեսզի 1 հատ սև գրիչ դուրս գա:

Լուծում՝

5 + 16 = 21

պատասխան՝ 22