Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից որն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից  oգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց  տերը:

– Ինչպես, տեր, որն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

 – Ոչխարը:

– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակիցը չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս: – Շերամը որն է:

– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

– Հա , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ, որին անդադար կերակրում եք թթան տերևներով: – Նա ինքն է:

– Բայց գիտես, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար:  Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին  լինի տալիս: Այնպես չէ , պարոնս:

– Այո, այդ կողմից դու ուղիղ ես:    Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

  1. Ընտրված նախադասությունը դարձրո՛ւ պարզ համառոտ:

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:                                               

Մեղուն հարցրեց:

  • Տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ այն:

օգտակար, տիրոջ, միջատ, կենդանի, որդ, օգուտ

  • Գտի՛ր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար

  • Կազմի՛ր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով:

քար, հող, երգ, դաս, տուն, երկար, հերոս, նկար,

ային,արան,ավոր,անոց, ոտ, իչ

Քարոտ, հողոտ, երգիչ, դասարան, տնային, երկարոտ, հերոսավոր, նկարիչ

  • Կազմի՛ր հինգ պարզ համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր:

Հիշեցում. միայն ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:

Օր.՝

 Մանեն պարում է: Ո՞վ, ի՞նչ է անում

Մանեն- ենթակա

Պարում է- ստորոգյալ

Լրացում ունեցող պարզ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն:

Օր.՝

Չարաճճի Մանեն պարում է բակում:

Չարաճճի, բակում – լրացումներ են

Աննան քնում է:

Փոքրիկ Աննան քնում է օրօրոցի մեջ:

Երեխաները կարդում էին:

Բոլոր երեխաները գիրք էին կարդում:

Քույրիկս խաղում է:

Իմ քույրիկը խաղում է բակում:

Ուսոցչուհին սովորեցնում է:

Ուսուցչուհին սովորեցնում է երեխաներին գրել:

Ես սովորում եմ:

Ես սովորում եմ խոսել անգլերեն:

Leave a comment