Month: April 2021
Գետամեջ գյուղ քարտեզ
Տարաբնություն խնդիրներ
- Աննան 24 տետրի համար վճարեց 200 դրամ ավելի, քան Աշոտը 20 տետրի համար։ Նարեն 15 տետերի համար որքա՞ն վճարեց։
24-20=4
200:4=50
15*50=750
- Հավասարակողմ եռանկյան պարագիծը 150 դմ է։ Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է այդ եռանկյան կողմին։
150:3=50
50*50=2500
- Արամը ունի 500 դրամով ավելի քան Դավիթը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 2500 դրամ։
2500-500=2000
2000:2=1000
1000+500=1500
- Հրանտը ունի 400 դրամով քիչ քան Ռազմիկը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 2400 դրամ։
2400-400=2000
2000:2=1000
1000+400=1400
- Ռուբենը ունի 2 անգամ ավելի դրամ քան Նարեն։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 2400 դրամ։
2400:3=800
800*2=1600
- Արմենը ունի 3 անգամ ավելի դրամ քան Հրանտը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 3600 դրամ։
3600:4=900
900*3=2700
- Դավիթը ունի 4 անգամ ավելի դրամ քան Նարեկը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 5000 դրամ։
5000:5=1000
1000*4=4000
- Երկու կից հողամասերից մեկի մակերերսը 2 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերերսը՝ իմանալով, որ դրանք միասին 2100 սմ2 են։
2100:3=700
700*2=1400
- Գտիր 12 սմ կողմով քառակուսու մակերերսի մասը։
12*12=104
104:4=26
26*3=78
- Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
25=5*5
2*(5+5)=20
ԸՆԹԵՐՑՅԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես շարունակում եմ կարդալ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ XX-XXI-րդ մասը 88-98-րդ էջը.
Ահա թե ինչքան եմ ես կարդացել.
Continue reading “ԸՆԹԵՐՑՅԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ”Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները
Բազմապատկման տեղափոխական օրենքը՝
Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։
Օրինակ՝ 87‧33=33‧87=2871
Բազմապատկման զուգորդական օրենքը՝
Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։
Օրինակ՝
(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810
Առաջադրանքներ
- Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝
150‧300‧20=900000
80‧600‧500=24000000
250‧700‧40=7000000
400‧600‧50=12000000
- Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը
հաշվել առավել հարմար եղանակով՝
30‧40‧5=6000
38‧24‧50=4600
15‧4‧50=3000
20‧10‧17=3400
- Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝
4‧138‧25=11100
80‧30‧50=60000
17‧8‧4‧50=2720
60‧40‧5‧20=120000
11‧2‧30‧50=33000
2‧140‧250‧5=280×1250=350000
- Ստուգե՛ք հավասարությունը․
270‧(5 ‧6)= (270‧5) ‧6=8100
11‧(80 ‧9)=(11‧80)‧9=7920
(20‧18)‧4=20‧(18‧4)=1440
(800‧30)‧50=800‧(30‧50)=1.200.000
- Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝
27+27+27+27+27+27+27=7 * 27=189
104+104+104+104+104+104+104=7 * 104=728
290+290+290+290+290+290+290+290+290=9 * 290=99000
2388+2388+2388=3 * 2388=6000+900+240+24=15+48=50+13=63000000
19.04-23.04
Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը
Գիտե՞ք, որ գարուն է արդեն
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Առաջադրանքներ
- Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
Գարուն
բոց
Զնգոց
կրակ
Շրթեր
սիրտ
Փողոց
- Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
Գեղեցիկ գարուն
Կարմիր բոց
Բարձր զնգոց
Մեծ կրակ
Գեղեցիկ շրթեր
Փխրուն սիրտ
Մեծ Փողոց
Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
Բոլոր մարդիկ փողոցում են:
Մարդիկ ովքեր կրակի պես սիրտ ունեն, ավելի շուտ են ուրախանում:
- Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
Ես զգում եմ գարնան ամեն մի մանրուք, որովհետև այս բանաստեղծությունը գարնան մասին է։
- Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
Ինձ տարվա եղանակներից հոգեհարազատ է <<Ձմեռը>>, որովհետև իմ ծնունդը ձմռան սկձբում է:
Вопросы наизнанку
- Прочитайте сказку.
- Выполните упражнения.
Запомните!
Слова, с твёрдыми согласными на конце, во множественном числе имеют окончание -ы.
Слова, с мягкими согласными на конце: буквы г, к, х и шипящие ж, ш, щ, ч имеют во множественном числе окончание — и.
Например: сад—сады, стена — стены, конь — кони, ель — ели, кошка — кошки.
- Образуй множественное число от существительных с основой на г, к, х и шипящие ж, ш, щ, ч.
Сапог-сапоги, петух-петухи, флаг-флаги, ёж-ежи, морж- моржи , пирог-пироги , кубик-кубики , орех-орехи , ёрш-ерш , вещь-вещи , мальчик-мальчики , внук- внуки, грач-грачи, мяч-мячи, плащ-плащи.
2. Напиши пять предложений с любыми из этих существительных во множественном числе.
Уутром запели петухи․ Мы собираем орехи․ Мальчики играли во дворе․ Бабушка пекла пироги․ Туристы собирали вещи․
3. Прочитай предложения. Обрати внимание на выделенные слова. Определи их число.
1) Корова даёт только свежее молоко․–ед. ч. 2) На нашей улице проложили новый асфальт. ед. ч. 3) Пчеловоды собрали душистый мёд.- ед. ч. 4) У нас на участке повесили новые качели. -мн. ч. 5) Папа подаил сыну электронные часы. – мн. ч. 6) Мы подарили нашей маме духи– мн. ч.
В русском языке есть имена существительные, которые употребляются или только в единственном, или только во множественном числе, например: молодёжь, щавель, свёкла — ед. ч.; грабли, вилы, счёты — мн. ч.
TEST 14
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ–որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց–կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:
. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դժբախտ
շաբաթվա
փորձել
համբերությունն
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ-բախտավոր
բ/ ատելի–սիրելի
գ/ հիվանդ-առողջ
դ/անհետանալ–հայտնվել
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ–պարզ
բ/ փորացավ–բարդ
գ/ մորաքույր–բարդ
դ/ հիվանդություն–ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ–ածական
բ/ նշան–գոյական
գ/ ատամ–գոյական
դ/ դպրոց–գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:
Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց։
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց։
8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել–մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
Թոն Սոյերի Արկածները
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:
Լրացրո՛ւ դրանք:
Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:
11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը–մորաքույր
բ/ միտք անել–մտածել
գ/ ման գալ–փնտրել
դ/ որոշում կայացնել–որոշել
12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:
Որովհետև այդ շաբաթվա տանջանքներըն էին սկսվում դպրոցում
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:
14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Որ դպրոց չգնար:
15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր







