Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

Իմ երկրի օրենքները

Ես և ընկերուհիս ապրում էինք տարբեր երկրներում:                   Մի անգամ ընկերուհիս եկավ իմ երկիր , նա ինձ խնդրեց որպեսզի ես նրան տանեմ իմ երկրի գրախանութը:  Մենք գնացինք գրախանութ, այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կաին: Ընկերուհիս վերցրեց մի գիրք, որպեսզի տեսնի թէ ինչի մասին է գիրքը: Եվ դրա համար նրան տուգանեցին: Քանի որ առանց հարցնելու չեր թույլատրվում գիրք վերցնել: Եվ որպես տուգանք այդ գրախանութում մեզ քաղցրավենիք տվեցին:   Եվ ես նրան պատմեցի իմ երկրի օրենքները` իմ երկրում եթե կենդանիներին հենց այնպես նեղացնեն որպես տուգանք նրան մեկ շաբաթ պետք է նրան կերակրեն և խնամեն, եթե մարդիկ փողոցում աղբ են թափում նրանք որպես տուգանք մեկ ամիս տանից դուրս չեն գալիս: Եթե երեխաները դասին պատրաստ չեն լինում նրանց զրկում են ընդմիջումից և չեն թողնում իջնել բակ:

Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:

Continue reading “Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա”
Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

ՇՈՒՆՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Մի անգամ շունը հանդիպում է մրջյունին և ծիծաղում նրա վրա ու ասում. -դ՛ու ինձանից շատ փոքր ես։

Մրջյունը պատասխանում է. – Ես միգուցե փոքր եմ, բայց բոլորից շատ եմ աշխատում ։ Իսկ դու միայն հաչում ես մարդկանց վրա: Շունը ասաց. – Ես միայն չեմ հաչում, ես նաև ամենա հավատարիմ կենդանին եմ, և պաշտպանում եմ իմ տիրոջը։

Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

ԻՄ ԵՐԿԻՐԸ

Իմ երկիրը

Եթե ես ստեղծեի երկիր, այնտեղ բոլոր բառերը կսկսվեին «Մ» տառով, քանի որ իմ անվան առաջին տառն է։

Օրինակ՛ Միտալիա, Մաֆրիկա, Մինդոնեզիա։ Իմ ստեղծած երկրում բոլորը մխելացի կլինեին։ Միշտ մխաղաղություն կլիներ, այսինքն որտեղ երբեք պատերազմ չի լինի:

Իմ ստեղծած երկրում ամենուրեք մծաղիկներ կլինեին, այսինքն ծաղիկները միշտ ծաղկած կլինեին և երբեք չէին թոռոմի։

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ  չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու  եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև  հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

–  Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

Continue reading “Մեղուն ու հավը”
Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Երկիր, որտեղ. բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Ջաննի Ռոդարի

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                 – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Continue reading “Երկիր, որտեղ. բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով”
Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Տաս փաստ զատիկի մասին

1.Զատիկ միջատն հայտնվում է մարտ, ապրիլ ամիսներին:

2.Կա զատիկի մոտ 3000-4000 տեսակ:

3.Զատիկը դասվոմ է բզեզների դասին:

4.Զատիկները ապրում են բանջարանոցներում և այգիներում:

5.Զատիկը մեկ վարկյանում 85 անգամ շարժում է թևերը:

6.Զատիկը 1 որում կարող է ուտել հարյուրավոր միջատներ:

7.Զատիկը իր վրա ունի սև պուտիկներ:

8.Զատիկի ոտքերը կարճ են:

9.Ձմռանը զատիկները հավաքվում են չորացած տերևների տակ:

10.Զատիկները համարվում են բարության խորհրդանիշ:

Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Գրադարանում

Վիլյան Սարոյան

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

Continue reading “Գրադարանում”
Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Գրադանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

Continue reading “Գրադանում”